Գլխապտույտ արագությամբ մեր ընդդիմադիր դաշտը ընդլայնվում է

Գլխապտույտ արագությամբ մեր ընդդիմադիր դաշտը ընդլայնվում է։ Ավելի ճիշտ՝ պայմանական ընդդիմադիր դաշտը։ Առավոտյան արթնանալով, առաջին հերթին լրահոսն ենք նայում, թե էլ ով է իշխանությունից դուրս գալով՝ իրեն ընդդիմադիր հայտարարում։ Այս տեմպերով իշխանությունում շուտով ընդամենը 2 հոգի կմնան. Սերժ Սարգսյանն ու Հրանտ Մարգարյանը։ Քանի որ ընդդիմադիր կոչվող դաշտը խիստ խայտաբղետ է, ստիպված ենք մի փոքր այն դասակարգել։ Ուրեմն, կա ընդդիմության «իշխանություն» հատվածը, որը ներկայացնում են դեռ օրեր առաջ իշխանության մեջ գտնվող մարդիկ, որոնք զրկվելով իշխանությունից, կամ՝ պարտվելով ներիշխանական պայքարում, հանկարծ հայտնաբերել են, որ երկիրը կործանվում է, ու ոնց որ թե անարդարություն կա։ Սակայն մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների, մարտահրավերների շուրջ այս հատվածը որեւէ տարաձայնություն իշխանության հետ չունի։ Ընդամենը ասում են՝ սա վատ իշխանություն է, եթե մենք լինենք իշխանություն, մենք ավելի լավը կլինենք։ Թեպետ տարիներ շարունակ իշխանություն են եղել եւ այդպես էլ չենք տեսել, թե ինչով են լավը։ Ահավասիկ, երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հերթական ուղերձով, որտեղ բացատրել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից։ Պատմական մի քանի էքսկուրս է արել դեպի ԽՍՀՄ-ը, հիշեցրել վերջինիս դրական ու բացասական կողմերը։ Խոսել է Հայաստանում ձեւավորված անարդարության, հարուստների եւ աղքատների, քայքայված տնտեսության մասին։ Վերջում էլ եզրափակել է. «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու»։ Հիմա շատ օրինական եւ նորմալ հարց պետք է տալ Սեյրան Օհանյանին. 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր գլխավորած ընդդիմադիր շարժումով ոչ միայն խոսեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլեւ պատրաստ էր կոնկրետ քայլեր անել, մարդկանց ցույց տվեց, թե ինչը ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու։ Եղե՞լ է նման բան։ Եղել է։ Ի՞նչ է արել Սեյրան Օհանյանը. տանկերով ու սնայպերներով ճզմել է այդ շարժումը։ Թույլ չի տվել, որ տեղի ունենան համակարգային փոփոխություններ։ Հիմա ինչպե՞ս նա պետք է համակարգային փոփոխությունների տեղը ցույց տա, եթե դրանց դեմ ամենաբիրտ մեթոդով պայքարել է։ Չենք ասում, որ 2008-ի մարտի 1-ի հիմնական պատասխանատուն է, բայց պատասխանատվության իր բաժինն ունի։ Դրա համար էլ այսպիսի ուժերին անվանում ենք իշխանություն ընդդիմադիր դաշտում։ Եվ կա ընդդիմության «ընդդիմադիր» հատված, այսինքն, այն ուժը կամ ուժերը, որոնք տարիներ շարունակ ընդդիմություն են եղել, այդ դիրքերից են հանդես եկել, իշխանության մաս չեն կազմել, ունեցել են իրենց գաղափարական արժեքները, պետության զարգացման վերաբերյալ սեփական տեսակետները, որոնք տրամագծորեն տարբերվել են իշխանության մոտեցումներից եւ հիմա էլ են իրենց գաղափարներով հակադրվում իշխանությանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am