Այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով զորակոչին, նշեց, որ ամեն ինչ պետք է արվի զորակոչն ավելի հարթ և համաչափ կազմակերպելու համար։
«Սրանով չենք բավարարվում: Մեր գնահատականով, միջանկյալ արդյունք է: Մինչև ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք զորակոչն ավելի հարթ, համաչափ կազմակերպելու համար»,- ասաց նախարարը:
Հավաքակայանն առաջին կետն է, որտեղ քաղաքացին, ծնողը շփվում է զինված ուժերի, բանակի հետ,ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը խոսեց ազգ-բանակ կոնցեպտից՝ նշելով, որ հասարակության մեջ ամեն ինչ անելու են, որ ձեւավորվի հարգանք զինվորական, սպայական ծառայության նկատմամբ, այդ մասնագիտությանը վերադարձվի իր գրավչությունը:
«Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Սսկսնակ սպան մրցունակ, միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ է ստանում: Այն գերազանցում է նաեւ կարմիր դիպլոմով ավարտած ամենահեղինակավոր ֆակուլտետներն ավարտած, ասենք՝ իրավաբանի կամ միջազգային հարաբերությունների շրջանավարտի առաջին աշխատավարձից: Սակայն այս պարագայում պետք է հաշվի առնենք սպայի աշխատանքային պայմաններն ու ծանրաբեռնվածությունը»,ասաց նա:
Ինչ վերաբերում է «Հազար դրամների» աղմկահարույց օրենքին, ըստ որի պետք է հունվարից սկսվեն զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումները, նախարարն ասաց, որ հիմնադրամի խորհուրդը դեռ պետք է ձեւավորվի, օրենսդրական ակտերը ձեւավորվեն, հետո միայն սկսեն փոխհատուցումների տրամադրումը. « Հունվարից սկսած բոլոր դեպքերը փոհատուցվելու են: Հունվարի մեկից օրեր առաջ մենք դեպք ունեցանք Տավուշի մարզում: Մենք գտնելու ենք ձեւ՝ այդ ընտանիքի փոխհատուցման: Թեեւ նախատեսված չեն այդ վճարումները, մենք կսկսենք այդ փոխհատուցման տարբերակները գտնել լրացուցիչ հովանավորների հաշվին»,-հավելեց նախարարը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը