«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ, մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որքանով ՀՀԿ-ն նպատակահարմար կգտնի: Ամեն ինչ անելու եմ, որ օրենքի մի տառը չխախտվի այդ ընթացքում: Եթե քարոզարշավն ինտենսիվ լինի, ապա կգտնեմ ձեւերը, որ իմ աշխատանքային պարտականություններից դա դուրս լինի»,-ամփոփելով իր պաշտոնավարման 118 օրը ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարցին, որ հնարավոր է հենց նախարարը գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ իր կուսակցությունից առաջ ընկնելով՝ կհրապարակի ցուցակը: Կգա պահը ու կհրապարակվի: Կարծում եմ՝ այդտեղ մեծ ինտրիգ չկա: Զարմանում եմ, որ իմ գործունեության մեջ տեսել եք կուսակցական քարոզչության գերակշռում. այս ընթացքում ես եղել եմ միայն ՀՀԿ համագումարին ու ԳՄ, խորհրդի երեկոյան նիստերին, մնացած ժամանակը ես եղել եմ միայն ՊՆ-ում: Եթե ես լավ աշխատելով բարձրացրել եմ իմ կուսակցության վարկանիշը, ապա դա կուսակցական քարոզչության կոնտեքստում չէ, այլ իմ աշխատանքի»:
« ՊՆ աշխատանքը այս երկրում ամենահետաքրքիրն ու պատասխանատու աշխատանքը: Ես չեմ կարծում, որ պետք է համադրել իմ աշխատանքը: Ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններին ապահովենք այնպիսի արդյունք,որ առաջիկա տարիներին կարողանամ շարունակել իմ աշխատանքը՝ որպես նախարար »,-հարցին թե ցանկություն ունի՞ գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը կամ 2018թ. հետո գլխավորել կառավարությունը ասաց նախարարը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը