Քրիս Բոհջալյան. «Խիզախ հայ աղջիկներն ընդմիշտ կորել են Սիրիայի արեւի տակ» (տեսանյութ)

Ամերիկայի ձայն «Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, դրանք միայն թվեր չեն՝ 6 միլիոն, 1.5 միլիոն, դրանք կորած պատմություններ են, սպիներ քաղաքակրթության երեսին», – անվանի ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն այս անգամ իր պատմություններն էր պատմում Փիթսբուրգի՝ Քարնեգիի գրադարանում հավաքված երկրպագուներին: Դահլիճը խորասուզված հետեւում էր սիրված հեղինակի յուրաքանչյուր բառին՝ շուտվանից անցել են ժամանակները, երբ Քրիս Բոհջալյանը հայտնի էր միայն հայերի շրջանում. Այսօր ամերիկահայ գրողը երկու տասնյակ հանրահայտ վեպերի հեղինակ է: Ու թեեւ հանդիպման նպատակը Բոհջալյանի՝ «Լուսնոտ» անվամբ նոր գրքի լույս ընծայումն էր, հեղինակը կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին. «Երբ Սիրիայում էի, ինձ Թուրքիայի սահմանի վրա գտնվող մի հին, անչափ գեղեցիկ շուկա ցույց տվեցին: Սակայն հենց այդ շուկայում 2015 թվականին Դաեշը եզդի աղջիկներ էր վաճառում՝ որպես ստրուկներ: Եւ հենց այդ նույն շուկայում 1915 թվականին վաճառվում էին հայ աղջիկներ, կրկին որպես ստրուկներ»: Գրողի խոսքով, թեեւ Հայոց ցեղասպանության թեմային ինքն անդրադարձել է «Ավազե ամրոցի աղջիկները» գրքում, սակայն նախատեսում է նաեւ ապագայում պատմական մի ստեղծագործություն գրել, որում զուգահեռներ է անցկացնելու Հայոց ցեղասպանության եւ մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ. «Կարինե, Նվարդ, Խաթուն՝ խիզախ հայ աղջիկների անթիվ բազմություն ընդմիշտ կորել է Սիրիայի արեւի տակ, Հալեպում, այո, այդ նույն Հալեպում, որը վերջին 5 տարիներին կրկին մեր սրտերում ցավով է արձագանքում»: Բոհջալյանը, ում հերոսների մեծ մասը կանայք են, հիշեցնում է կանանց իրավունքներին հատուկ ուշադրությամբ վերաբերվելու կարեւորությունը: Նրա խոսքով, կանայք առաջինն են իրենց վրա զգում ճգնաժամի եւ տնտեսական անկումների հետեւանքները սակայն՝ վերջին հերթին օգնություն ստանում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am