ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև ՀՀ ԶՈւ-ի սպառազինությանը:
Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել տեխնիկական միջոցների համալրում, սակայն գաղտնիության և անվտանգության նկատառումներից ելնելով ցանկի մասին մանրամասներ չի կարող հաղորդել:
«200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել: Բայց կարող եմ ասել, որ նրա մի մասը, ինչ նախատեսված էր 200 մլն-ով, արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է զինված ուժերին և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր կնքված ժամանակացույցերի, և մենք հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ինչպես ասաց՝ արվում է ամեն բան ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ համագործակցության համար՝ համալրելու մեր զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը