Ինքնասպանությունը գոյություն ունի ինչպես ԶՈւ-ում, այնպես էլ՝ դրանից դուրս
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Տավուշի մարզում զինվորի ինքնասպանության դեպքին և այն տեղեկատվությանը, որ նա եղել է ծնողազուրկ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքնասպանություն չափազանց մտահոգիչ և շատ ծանր ընդունվող լուր է, այն չունի սահման և ցանկալի կլիներ ցանկացած համակարգում բացառել ինքնասպանությունը, սակայն այն գոյություն ունի ինչպես ԶՈւ-ում, այնպես էլ՝ դրանից դուրս:
