Armtimes.com-ի Գեղարքունիքի փոխմարզպետ ԱնդրանիկՀակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները շարունակում են ընդհատակում մնալ, նրանց տները դեռ շրջապատված են ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Նորատուսի գյուղապետ Մեխակ Հարությունյանին շուրջ 20 օր է՝ գտնել հնարավոր չէ: Նրա բջջային համարն անհասանելի է, գյուղապետարանի համարները չեն գործում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից այսօր տեղեկացանք, որ շարունակում է ուժի մեջ մնալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով քննիչի որոշումը՝ մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի և նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել են Նորատուսի գյուղապետի լիազորությունները, ինչո՞ւ գյուղապետարանում որևէ հեռախոսահամար չի գործում:
Մանգասարյանն ասաց, որ Մուրադ Հարությունյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է մնալ գործող գյուղապետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել և զրուցել գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ Մուրադ Հարությունյանն արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը