Դավիթ Բաբայանը պատասխանում է Ժիրայր Լիպարիտյանին

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է 1991-97թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և այլ պահեր» հոդվածը «Առավոտ»-ում, որտեղ հեղինակը շարադրել էր իր հիշողությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ եղած զարգացումների և, մասնավորապես, 1997թ. հունիսին Երևանում ՀՀ և ԼՂՀ ղեկավարների միջև կայացած խորհրդապահական մի հանդիպման մասին: Լիպարիտյանը, մասնավորապես, գրում է, թե Արցախի այն ժամանակվա ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ և նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի, հայտարարել է հանդիպման ժամանակ, որ իրենք կողմ են խնդրի փուլային, ոչ թե փաթեթային լուծմանը, որից հետո Տեր-Պետրոսյանը արձանագրել է. «Հրադադարից ի վեր առաջին անգամ է, որ ԼՂ-ն և ՀՀ-ն լիովին համաձայն են խնդրի լուծման ձևին: Գնում ենք փուլայինով, ու բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, պնդում է, որ Արցախի ղեկավարությունը 97-ին դեմ է եղել փուլային տարբերակին: - Պարոն Բաբայան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը փուլային և փաթեթային տարբերակների մասին:  - Այդ տարբերակները իրոք քննարկվում էին, և առաջարկվել էին համանախագահների կողմից բոլոր կողմերին: Ադրբեջանը ուզում էր փուլային տարբերակը, բայց փուլային տարբերակը մեզ համար անընդունելի էր և մերժվեց պաշտոնապես: Այնուհետև բանակցությունները զարգացան, նոր առաջարկներ եղան՝ Քի Ուեսթ, Ռամբույե, Մադրիդյան սկզբունքներ և այլն: Սա ցույց է տալիս, որ փուլային տարբերակը արդեն վաղուց անցել է պատմության գիրկը, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել այդ տարբերակը: Սա է այս տարբերակի յուրահատկությունը, որ ինքը մերժվել է, բայց քանի որ ըստ ԵԱՀԿ-ի, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կանոնադրության՝ ցանկացած որոշում պետք է ընդունվի կոնսենսուսի հիման վրա, եթե կողմերից որևէ մեկը դեմ է, այդ որոշումը չի ընդունվում: Նույնը կարելի է ասել այս տարբերակների մասին, պարզապես Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել այդ տարբերակին, որովհետև չունի հիմնախնդիրը կարգավորելու նպատակ, նա ուզում է վերականգնել Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունը: Նա հակամարտությունը դիտարկում է որպես տարածքային ամբողջականության վերականգնման մի ձև, որը որևէ հեռանկար չունի: - Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը 1997-ին պաշտոնապես դե՞մ էր արտահայտվել փուլային տարբերակին: - Իհարկե, դեմ էր: Դրանից հետո մի այլ տարբերակ առաջարկվեց, որը կոչվում էր «ընդհանուր պետություն»: Դա հենց այդ փուլայինից հետո է եղել: Ըստ այդ ծրագրի՝ այսպես ասած՝ ադրբեջանա-ղարաբաղյան ընդհանուր պետություն պիտի լիներ, որտեղ երկու սուբյեկտներն էլ կունենային լիահավասար իրավունքներ, լիազորություններ, այսինքն՝ կոնֆեդերատիվ պետության նման մի բան էր առաջարկվում: Մենք ընդունեցինք դա որպես բանակցությունների հիմք, ոչ թե ընդունեցինք այդ տարբերակը, Ադրբեջանը մերժեց, բայց մերժելու ժամանակ էլ պարտվեց իր մոտեցումներում: Ասեմ՝ ինչու: Քանի որ ես նույնպես մասնակցել եմ այդ գործընթացներին՝ որպես փորձագետ, կարող եմ ինչ-որ բաներ ասել: Ադրբեջանը ասում էր հետևյալը, որ Արցախն ու Ադրբեջանը չեն կարող լինել հավասար, որովհետև Ադրբեջանը տարածքով և բնակչությամբ մի քանի անգամ մեծ է, քան Արցախը: Որպեսզի ցույց տանք, որ դա ճիշտ մոտեցում չէ, մենք, իհարկե, ասել ենք, որ տարածքը, բնակչությունը կապ չունեն: Բացի այդ, երկրագնդի վրա կան տարբերակներ, որտեղ ավելի մեծ տարբերություն կա տարածքի և բնակչության, բայց նրանք, փաստորեն, լիահավասար սուբյեկտներ են: Ամենավառ օրինակը Տանզանիան է Աֆրիկայում, որը բաղկացած է Տանզանիկայից և Զանզիբարից: Տարբերությունը հսկայական է: Եթե այնտեղ խորհրդարանը ինչ-որ որոշում է ընդունում, և խորհրդարանում Զանզիբարի պատգամավորները դեմ են արտահայտվում, որոշումը չի անցնում, չնայած նրանք կազմում են ընդհանուր խորհրդարանի թվի ընդամենը 1 տոկոսը: Դրանից հետո Ադրբեջանը մերժեց, բայց իր փաստարկները, իհարկե, որևէ ձևով արդարացված չէին: Այդ տարբերակը նույնպես մերժվեց և անցավ պատմության գիրկը: Այնուհետև եղան այլ մոտեցումներ, և հիմա բանակցությունները, ըստ երևույթին, նորից պիտի շարունակվեն, և թե ինչ տարբերակ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց մի բան պարզ է՝ չի կարող կարգավորումը լինել փուլային տարբերակով: Իհարկե, կարող է լինել փուլ, բայց փուլը միայն մեկը լինի՝ անվերապահորեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը՝ որպես բանակցությունների սկիզբ, բայց Ադրբեջանը չի ուզում դրան գնալ և ասում է՝ «Արցախը երբևիցե չի լինելու անկախ պետություն, մենք թույլ չենք տալու երկրորդ հայկական պետության ստեղծում»: Սա է խնդիրը: - Եկեք կենտրոնանանք այն շրջանի վրա, որին անդրադարձել է Ժիրայր Լիպարիտյանը: Նա գրում է, որ 97-ին Մինսկի խումբը կարգավորման երկու տարբերակ է առաջարկել....

- Տեսեք, ես ձեզ ասում եմ՝ եթե այդ առաջարկներն ընդունված լինեին, չէր լինի «ընդհանուր պետության» առաջարկը, որը եղել է դրանից հետո: Իսկ այն, որ դա եղել է, դա հաստատ է: Ես ներգրավված եմ եղել այդ ամենի մեջ՝ որպես փորձագետ, արտգործնախարարությունում աշխատող վարչության պետ, և կարող եմ հստակ ասել, որ դա չի ընդունվել: Եթե Լիպարիտյանը նման բան պնդում է, հարցրեք Լիպարիտյանին և այն մարդկանց, ովքեր եղել են այնտեղ: Տեսեք՝ այդպե՞ս է, թե՞ չէ: - ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային և փաթեթային տարբերակների մասին շատ են խոսում, բայց շատերի համար այնքան էլ պարզ չէ՝ որն է փուլայինը, որը՝ փաթեթայինը: - Ադրբեջանը փուլային տարբերակը դիտարկում է հետևյալ ձևով՝ ներկայիս ԼՂՀ սահմանների վերածումը նախկին ԼՂԻՄ-ի, Շուշին նորից պետք է դառնա ադրբեջանական, Խոջալուն՝ ադրբեջանական, իրենք պետք է վերադառնան և այլն, և այլն: Դրանից հետո նոր կտեսնեն՝ համաձա՞յն են, որպեսզի լինի հանրաքվե, թե՞ ոչ: Ավելին՝ առաջարկում են, որ հանրաքվեն Արցախի ապագայի վերաբերյալ տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Աղդաշի բնակչությունը նույնպես քվեարկի՝ համաձա՞յն են, որ Արցախը անկախ լինի, թե՞ ոչ: Սա արդեն տրագիկոմեդիայի ժանրից է, անհեթեթություն: Եվ այդ ամենը եղել է Ադրբեջանի փուլային տարբերակում: Ինչպե՞ս կարող է դա ընդունելի լինել, ո՞վ կարող է դա ընդունել:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am