Մոսկվայի վերջին խոսքին սպասելիս. ռուս-ադրբեջանական բանակցություններ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա։ Այցի շրջանակներում Մամեդյարովը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հանդիպման շրջանակում սպասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքներով։ Հաջիևի խոսքով՝ հանդիպումը ծրագրված է եղել դեռևս դեկտեմբերին: Մինչ Մամեդյարովը մեկնեց Մոսկվա Լավրովին հանդիպելու` հերթական անգամ հոխորտացել է Ալիևը: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի «ապագա կարգավիճակի որոշումը հնարավոր է միայն միասնական Ադրբեջանի կազմում»։ «Հակամարտության կարգավորումը կայանում է դրանում»։ Ալիևի համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր «ուժեղ պետություն է», որը «կառուցել է սեփական անկախ կյանքը», և դա արել է «առանց որևէ մեկի օգնության», «առանց որևէ մեկի փեշը բռնելու»։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ այսօր Հայաստանը որպես անկախ պետություն «աշխարհի քարտեզի վրա է զուտ պաշտոնապես», մինչդեռ իրականում «կախյալ պետություն է», որն «ունակ չէ ինքնուրույն որոշել սեփական ապագան»։ Հայաստանի համար նման իրավիճակից ելքը, ըստ ադրբեջանցի ղեկավարի, «հարևանների հետ հարաբերությունների վերականգնումն է» և «օկուպացիայի դադարեցումը»։ Հիշեցնենք, որ 2015թ․հոկտեմբերին ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «հնարավոր է փոխզիջում․ ԼՂ-ն ապագայում, պայմանավորվածության դեպքում, կարող է լինել ինքնավար հանրապետություն»։ «Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել,- ասել էր Ադրբեջանի նախագահը։ Սակայն կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման հարցերում․ ապագայում, եթե պայմանավորվենք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»։ Այսպես, հերթական ռուս-ադրբեջանական բանակցություններից առաջ Ալիևը ներկայացնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը` պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն և Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրվի անկախություն։ Օրեր առաջ Հայաստանի իշխանամերձ շրջանակները ադրբեջանցի լրագրողի տված հարցից ու Լավրովի պատասխանից մեծ ոգևորություն էին ապրել` առանց հիմնավորելու և հասկանալու այդ պատասխանի խորքերը: Մոսկվան Բաքվի հետ իր փոխհարաբերություններում այսօր որևէ հարցում ի վնաս Ադրբեջանի քայլ չի արել: Այն որ բոլորը խաղաղ կարգավորման մասին են բարձրաձայնում` դրանից ոչինչ չի փոխվում, առավել ևս Ռուսաստանի` դեպքում: Մոսկվան ավելին է անում` նա շարունակում է զինել Ադրբեջանին, հետևաբար` ի՞նչ նշանակություն ունի, թե Լավրովն օրը քանի անգամ է կարևորում խաղաղ բանակցությունները, որոնք տապալելու համար Ադրբեջանին որևէ քննադատական խոսք չի ասում: Լավրով-Մամեդյարով հանդիպումը և դրանում հնարավոր արդյունքները մոտ ապագայում կարող են կոնկրետ դրսևորում ունենալ ԼՂ պրոցեսի վրա: Հայաստանը մտնում է նախընտրական շրջան, իսկ դա նշանակում է, որ գոնե իշխանությունն այս շրջանում խուսափելու է բանակցություններից: Իսկ սա իր հերթին վտանգավոր վիճակ է` ռազմական գործողությունների սրման տեսանկյունից: Մոսկվան ուշ-ուշով հետևում է հայաստանյան պրոցեսին` ղարաբաղյան պրոցեսը տաք պահելով Բաքվի հետ քննարկումներում: Խոշոր հաշվով թե՛ ղարաբաղյան բանակցությունների վերականգնումը, թե՛ դրա վերջնական տապալումը կախված է Մոսկվայի մեկ խոսքից: Բաքուն անհամբերությամբ սպասում է այդ վերջին խոսքին... Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am