Խորհրդավոր լռություն` փոթորիկից առա՞ջ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ընդգրկելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացնում են, որ հանդիպմանը Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը՝ նշելով, որ «ներկայիս ստատուս քվոն պետք է փոխվի»: Նկատենք, որ գրեթե նույն հաղորդագրությունն էր տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև Լավրով-Նալբանդյան հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության առնչությամբ Ալիևը ևս հայտարարել էր, թե` «ԼՂ-ն երբեք անկախություն չի ստանա»: Սրան ի պատասխան պաշտոնական Երևանն արձագանքեց` ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով. «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»: Բաքուն կոշտ քաղաքականություն է վարում նաև այլ միջազգային կառույցներում` ընդդեմ Ղարաբաղի: Իհարկե` ակնկալիքներն ինչպես միշտ Մոսկվայից են` հայկական կողմի նկատմամբ ճնշումներ գործադրելու առումով: Ամեն դեպքում Լավրով-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին հնարավոր կլինի դատել`առաջիկայում Բաքվից «փչող» քամիներից: Մոսկվան ու Բաքուն, չի բացառվում, որ այս օրերին քննարկեն Ադրբեջանին զենքի խմբաքանակի վաճառքը: Նման գործարքների կնքման հավանականությունը մեծ է, այդ մասին արդեն եղան հստակ հայտարարություններ ադրբեջանական կողմից: Ի դեպ, նախօրեին, Ռազմինֆոն ուշագրավ տեղեկություն հայտնեց: Պարզվեց, հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով Հայաստանի կառավարությունը մոտ 2 մլրդ 94 մլն դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։ Այս մասին հայտնի է դառնում հունվարի 23-ին հրապարակված որոշումից ու դրա նախագծի հիմնավորումից։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․«ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված թվով 5 պայմանագրերի գծով 10 տոկոսի չափով ՀՀ կողմից 246․312․263,6 ՌԴ ռուբլուն համարժեք 2․093․655,0 հազար դրամով: Նշված պայմանագրերի համաձայն ՀՀ կողմից պայմանագրի արժեքի 10%-ի չափով ֆինանսավորումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ»: Ռազմինֆոն եզրակացնում է, որ քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել, որ ՀՀ ԶՈւ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկա։ Թամար Բագրատունի

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am