Սերժ Սարգսյանը` «խոշորացույցի» տակ

«Շրջանակային համաձայնագրի ստորագրումը վերջին փուլում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեկ «Մեդիա կենտրոնում» ասել է, որ, հավանաբար, -ին արդեն վերջնականապես կստորագրվի ԵՄ-ի հետ Շրջանակային կոնվենցիան, 2017-ին, հայտնում է Aravot.am-ը: Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելիս խնդիրները կապված են եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Այժմ, ըստ եվրոպացի պաշտոնյայի` որևէ խնդիր չկա և Սվիտալսկին կասկած անգամ չունի, որ Շրջանակային կոնվենցիան կստորագրվի: Արդյոք այդ բանակցությունների փուլը կարո՞ղ է լինել վերջնական՝ Սվիտալսկին պատասխանել է. «Ակնկալում ենք, որ այս դրական գործընթացը 2017-ին կպահպանվի և արդյունք կձևավորվի: Հեռանկարը բավական լավատեսական է, շատ ծանր աշխատանք է իրականացվում, բանակցությունների վերջին փուլն է: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելն ու ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017-ին»: Ըստ նրա, այս կարևոր փաստաթղթերը՝ սկսած Շրջանակային փաստաթղթից, կարող են նոր որակ հաղորդել: Նա հստակ հասկացրել է, որ ԵՄ-ի համար կա 5 գերակա ուղղություն՝ ընտրական գործընթացը, բավականին լուրջ աջակցություն գումարի տեսքով ԵՄ-ն արդեն հատկացրել է, երկրորդ՝ ցանկանում են քննարկումները շարունակել ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նոր կառավարության արած հայտարարությունների հիման վրա, երրորդ գերակա ուղղությունը մնալու է համագործակցությունը և աջակցությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 15 մլն եվրո՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և աշխատելու են, որ բնակչությանը տեսանելի լինեն արդյունքները: Հաջորդ ուղղությունն է մարդու իրավունքների հետ կապված բյուջետային օժանդակության պայմանագրի իրականացումը, և 5-րդ կարևոր ուղղությունն է` ինչպես ամրապնդենք պետական համակարգի անկախությունը: ԵՄ-ն դատական համակարգի անկախության համար ավելի քան 15 մլն եվրո է հատկացրել, ավելի քան 10 մլն-ի էլ նոր պայմանագիր է ստորագրել»: Հարցին՝ որո՞նք են այն խոչընդոտները, որ հենց վաղը Շրջանակային կոնվենցիան չի ստորագրվում, հայկական կողմի՞ց են այդ խոչընդոտները ստեղծվում՝ Սվիտալսկին պատասխանել է. «ԵՄ չափանիշներով Շրջանակային կոնվենցիայի բանակցությունների տեմպը շատ բարձր է եղել և շատ կառուցողական: Սովորաբար նմանատիպ երկկողմ բանակցությունները ավելի երկար են տևում: Միգուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ-ի դիտանկյունից այս բանակցությունները շատ արագընթաց են՝ հաշվի առնելով հանդիպումների հաճախությունը, երկխոսության տեմպը՝ ճեպընթաց է եղել: Դեռևս չլուծված են որոշ խնդիրներ, որոնք քաղաքականապես այդքան դժվար լուծելի կամ կասկածելի չեն: Մենք կասկածի տակ չենք առնում այդ հարցերի լուծելիությունը՝ խելամիտ ժամկետում: Գործադրվող ջանքերը շատ լուրջ են, կառուցողական և անկեղծ»: Ուշագրավ բացահայտում` տեսախցիկների տեղադրման հայտատու կա Սվիտալսկին անդրադառնալով ընտրություններին տեսախցիկներ տեղադրելու հարցում առաջացած խնդիրներին, ուշագրավ բացահայտում է արել. «Մենք լիահույս ենք, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան փետրվարին կհասնի Հայաստան և կփորձարկվի, որ պատրաստ լինի ընտրություններին: Տեսախցիկների մասով քննարկումը շարունակվում է: Փաստ է, որ հայտատուն՝ մրցույթի մասնակիցը առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, պարամետրեր, որոնք չափազանց մեծ են՝ ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես լավատես եմ, որ այդ ընկերության հետ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի կուսակցությունների համար և այդ ընկերության համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք գիտենք, որ լուծումը կատարյալ չի լինելու, 100 տոկոսանոց երաշխիք չի կարող տալ ոչինչ, որ սողանցք չմնա, բայց եթե նույնիսկ այն կատարյալ չէ, պետք է ձգտել դրան»: Փաստորեն, տեղեկություն կար, որ տեսախցիկների համար հայտեր չեն ներկայացվել, բայց Սվիտալսկին խոսել է մեկ հայտատուի մասին: Ինչ պահանջներ է նա ներկայացրել, որ համաձայնության չեն գալիս, բացի այդ, կան լուրեր, որ տեսախցիկների ձեռքբերման համար իշխանությունները ԱԱՀ են ուզել: Սվիտալսկին հավելել է, որ քննարկումներին ինքը չի մասնակցում, բայց տեղյակ է, որ ինտենսիվ քննարկումներ են լինում. «Պետք է գտնվի լուծում, որը ձեռնարկությունը կարող է իրագործել: Տեխնիկական տարբեր տարբերակներ կան, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծում պետք է գտնել մինչև գոնե շաբաթվա վերջ: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ԵՄ-ն ՀՀ-ի հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր պրոյեկտները ազատված են ԱԱՀ-ից: Կարծում եմ, այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, կարող է նույնպես համարվել ԵՄ-ի ծրագիր: Կառավարության դիրքորոշումը այս հարցում բավականին կառուցողական է»: Թափանցիկ ակնարկներ Այստեղ հարց է առաջ գալիս՝ եթե մեխանիզմները չլինեն, դա կանդրադառնա՞ ԵՄ-ՀՀ հարաբերությունների և համագործակցության վրա: «Լավ, արդար, թափանցիկ ընտրությունները կօգնեն, որ համագործակցության նոր հնարավորություններ գտնենք և ստեղծվի լավ մթնոլորտ՝ մեր ապագա շփումների համար: Մենք այնքան ներդրում ենք արել ոչ միայն փողի, այլ նաև քաղաքական օժանդակության տեսքով և հստակ շահ ունենք»: Ակնհայտ է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ակնարկը` ամենայն ուշադրությամբ հետևելու են, թե ինչ չափով կարող են ընտրախախտումներ կրկնվել: Դա է պատճառը, որ պաշտոնյան խոսել է տեսախցիկների մեխանիզմի ներդրման մասին, ինչը կեղծիքների կանխարգելման միջոց է: Փաստորեն, ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել, կլինեն կարճաժամկետ, երկարաժամկետ դիտորդներ: Այսինքն, կլինեն բոլոր գործիքները, որոնցով հնարավոր կլինի գնահատել ողջ ընտրական պրոցեսը: Այս առումով, կարելի է ասել, ԵՄ-ն բավական թափանցիկ է խոսել` անցկացրեք նորմալ ընտրություններ` կստանաք ֆինանսական աջակցություն ԵՄ-ից, ոչ` չակնկալեք «բոնուսներ»: Սերժ Սարգսյանին ուղղված մեսիջը, ըստ էության, բավական հստակ է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am