Հովիկ Աբրահամյանը սցենարից դուրս

  Հովիկ Աբրահամյանի հերթական հրաժարականրիցը, այս անգամ կուսակցությունից, քաղաքական քննարկումների կիզակետում է, ամենաթեժը: Հովիկ Աբրահամյանը շարքային Հանրապետական չէր, տնօրինում է լուրջ ֆինանսատնտեսական ռեսուրս, ՀՀԿ-ում իր կայուն ու մեծ թիմն ուներ, այդ ամենով հանդերձ նա ուժ, հետեւաբար վտանգ է գործող իշխանություններին: Հովիկ Աբրահամյանի հզորության պիկն, անշուշտ, այն ժամանակներն էին, երբ ԲՀԿ-ն ձիու վրա էր, Ծառուկյանն էլ իր ինքնուրույն խաղն էր ցուցադրում, որը բազում արարներում համապատասխանեցվում էր Հովիկ Աբրահամյանի հետ: Արգամիչը ԲՀԿ-ն կարողացել էր քաղաքական կայուն հենարան դարձնել, որը խաղաթուղթ էր դարձրել իր ձեռքում ու այդկերպ իշխանության ներսում իր հարցերն էր լուծում: Անառարկելի է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվեց հենց ԲՀԿ-ի գործոնի շնորհիվ, որը դարձավ ոչ իշխանական ուժերի լոկոմոտիվը՝ Տիգրան Սսարգսյանի դեմ պայքարում: Բայց անիվը հետ պտտվեց այն պահից, երբ եկավ նաեւ Ծառուկյանին ասպարեզից հեռացնելու, ԲՀԿ-ն ջլատելու պահը: Հովիկ Աբրահամյանի դիրքերը դրան զուգահեռ խարխլվեցին, թեպետ նա ներսում ուներ իր թիմը ու չէր նահանջում իր քաղաքական քաղաքական հավակնություններից ու այդպիսով գլխացավանք դառնում Սերժ Սարգսյանի իշխանությանը: Սերժ Սարգսյանը մինչ կընտրեր Հովիկ Աբրահամյանին հեռացնելու պահը, Սերժ Սարգսյանը հաշվենկատորեն քաղաքական դաշտը կարգի բերեց ու դասավորությունը ընտրեց ըստ իրեն նպատակահարմարության: Նա վերականգնեց Ծառուկյանի հետ հարաբերությունները, որը մինչեւ անգամ անհնարին էր թվում ՀՀԿ հայտնի խորհրդի նիստից հետո, քանզի շախմատային քայլերի հմուտ գիտակ Սերժ Սարգսյանը հաշվարկել է, որ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Աբրահամյանը նետվելու է Ծառուկյանի գիրկը: Քանզի այլ տարբերակներ առանձնապես չկային էլ՝ կամ պետք էր ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը, ՀՀԿ-ում ոչ առաջնային տեղ ունենալու եւ դրա հետ համակերպվելու վերաբերյալ, կամ էլ գնալ Ծառուկյանի հետ՝ ընդդեմ իշխանության հանդես գալու ծրագիր մշակել: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե փակել է ընդդիմությանը միավորվելու ճանապարհով Հովիկ Աբրահամյանի գործունեության հնարավորությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանը դրա փորձն ունի, ժամանակին հրաշալի քառյակ-եռյակին նա ծառայեցնում էր հօգուտ իր շահերի, որի արդյունքը ինչպես նշեցինք վարչապետի պաշտոնն էր: Սարգսյանը ընդդիմադիր իր բեւեռն է ձեւավորել՝ ի դեմս Սեյրան Օհանյանի ու ԲՀԿ-ի, որոնք մյուս ուժերի համար կարծես տեղ չեն թողնում:Իսկ եթե այդ ամենին գումարենք իշխանությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հավակնությունները, որոնք առաջիկա քաղաքական գործընթացներում իրենց հստակ ու հավակնոտ շահերն են հետապնդում, ապա դաշտում գործելու անհնարինություն է առաջ գալիս: Թվում է՝ Հովիկ Աբրահամյանին այս նախապես պլանավորված սցենարի պարագայում այլ բան չէր մնում, քան ընդունել թելադրված խաղի կանոնները, բայց վերջինս որոշեց իր բոլորովին ուրիշ ճանապարհով գնալ: Որպես կանոն բոլոր ընտրությունների ժամանակ ի հայտ է եկել ֆորսմաժորային իրավիճակների անխուսափելիությունը , չի բացառվում, որ այս ընտրություններին նման իրավիճակներում իշխանությունը բացահայտի Հովիկ Աբրահամյանի հետ կապված պլանները եւ առաջ բերի վերջինին, չի բացառվում նաեւ, որ այդ ֆորսմաժորից օգտվելով ինքը՝ Աբրահամյանը առաջ մղվի: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am