Ես չեմ զղջում. Սեյրան Օհանյանը մեկնաբանում է` ինչու է դուրս եկել պետական համակարգից. տեսանյութ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից եւ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրել: «Անկեղծ լինելու համար կցանկանայի բոլորիդ հայացքն ուղղել դեպի ոչ վաղ անցյալ` խորհրդային պետություն եւ փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Որպես պրոֆեսիոնալ զինվորական` իմ ծառայությունը սկսել եմ ԽՍՀՄ բանակում: Մեզնից ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզորագույն եւ կայացած պետություններից մեկն էր: Թե ինչ խորքային խնդիրներ ուներ եւ ինչը բերեց այդ պետության փլուզմանը, այլ քաղաքական վերլուծությունների դաշտից է, սակայն ակնհայտ է, որ Խորհրդային միության իշխող վերնախավի անհեռանկար գործելաոճը հանգեցրեց ներքաղաքական դրության սրման, ազգամիջյան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման: Խորհրդային միության սպան իրավունք չուներ միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջյան խնդիրներին:

Որպես զինվորական` ես Խորհրդային միության գաղափարախոսության կրողն էի եւ առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որ ազգային անվտանգության սխառնալիքի ժամանակ ճիշտ որոշում կայացնեմ, եւ ես եւ իմ համախոհները ոտքի կանգնեցինք Արցախի պաշտպանության համար: Այդ ժամանակ էլ քննադատողների եւ ըմդդիմախոսների պակաս չկար: Սակայն ես չէի կարող հեռվից դիտել, թե անզեն ժողովուրդն ինչպես պետք է դիմակայի իրեն պարտադրված ոտնձգություններին: Ես կանգնեցի երկընտրանքի առաջ` ընտրել հեշտը` որպես զինվորական չխառնվել ազգամիջյան բախումներին եւ հեռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված իմ գնդի հետ եւ պահպանել իմ տեղը, թե դժվարը` դուրս գալ ԽՍՀՄ բանակից, դառնալ շարքային ֆիդային, վտանգել կյանքը եւ մասնակցել ժողովրդի պայքարին: Ես ընտրեցի դժվարը: Ի դեպ, այդ 25 տարիներից 17-ը ես ծառայությունս տարել եմ որպես զինվորական: Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում եւ նորից կանգնելով ընտրության առաջ` ընտրել եմ դժվարինը: Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրավունքով հայրենիքի համար հայրենասեր մտահոգ ուժերին համախմբելն ու ժողովրդի ապահովման համար ուղիներ փնտրելը: Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից»,- իր յութուբյան էջում տեղադրված տեսանյութում ասել է Սեյրան Օհանյանը:
 

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am