– Պրն Սողոմոնյան. մամուլում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ, ըստ էության, շարադրել է «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, եւ հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել): Ծանո՞թ եք այդ հրապարակմանը եւ ինչպես կմեկնաբանեք:
– Այո, ես ծանոթ եմ հրապարակմանը: Ավելին, ընթերցելուց հետո այն քննարկել եմ ՀՀ երկրորդ նախագահի, ինչպես նաեւ որոշ այլ անձանց հետ: Ասեմ միանգամից. պրն Լիպարիտյանի պատմածն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Բացի հիշատակված անուններից եւ ազգանուններից, մնացածը սուտ է: Ոչ այդ կազմում Արցախի հարց է քննարկվել, ոչ էլ Լիպարիտյանի հիշատակած լողավազանի շուրջ՝ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ եւ ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին եւ ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձեւը, բառապաշարը՝ այս ամենն աղերս չունեն իրականության հետ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «top-news.am»-ի կայքում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը