Թուրքական ներկայիս ղեկավարության կողմից տարվող տարածաշրջանային և ներքին քաղաքականությունն անհանգստություն է պատճառում Եվրոպական Միությանը, սակայն եվրոպական լիարժեք արձագանքի փաթեթը դեռ մշակված չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստի արդյունքները:Հայաստանը այս համատեքստում մնում է տարածաշրջանի ամենականխատեսելի և հուսալի գործընկերներից մեկը: Եվրոպայում Հայաստանից ակնկալում են որակյալ, ժողովրդավարական և ազատ ընտրությունների անցկացում:
ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտվել: Այսպիսով ԵԺԿ-ն ստանձնում է հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը:
Եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ անորոշությունների փուլ: Հատկապես, ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում:
Եվրոպական վերնախավում դեռ ուժեղ են հակառուսական տրամադրությունները, սակայն այս հարցում նույնպես որոշակի տեղաշարժեր կարելի է կանխատեսել: Աշոտյանի գնահատմամբ` այս տարի եվրոպական քաղաքական դաշտի ապագան մեծապես կախված է լինելու երկու առաջատար պետություններում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում սպասվելիք ընտրությունների արդյունքից:
Եվրոպական ոչ ավանդական քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը, շարունակում են քաղաքական կշիռ ունենալ, հատկապես միգրանտների և սոցիալ-տնտեսական առկա խնդիրների ֆոնին:
Արևելյան գործընկերության ասոցիացված երկրներում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Ուկրաինական ճգնաժամը, մոլդովական ընտրություններին սոցիալիստների հաղթանակը և սպառնացող արտահերթ ընտրությունները, Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության տրոհումը դժվարացնում են եվրոպական քաղաքական վեկտորի լիարժեք իրագործումը այդ երկրներում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը