Իշխանության պատկերացումները «բարձր հեղինակության» մասին

Մարդու իրավունքների այլեւս նախկին պաշտպան Կարեն Անդրեսայանի հրաժարականից հետո Հանրապետականները երկար դեգերումներից հետո կատարեցին ՄԻՊ թեկնածուի իրենց ընտրությունը: Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, որը հաստատվել է ՀՀԿ խմբակցության նիստում: Այլեւս կասկած չի հարուցում, որ ՄԻ հաջորդ պաշտպանը՝ ավելի ճիշը Հանրապետականի Պաշտպանը լինելու է Արման Թաթոյանը: Հիշեցնենք, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեu բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Արման Թաթոյանն, անշուշտ, բավարարում է պահանջվող բոլոր չափանիշներին, միայն ոչ գլխավորին, այն է՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է, նաեւ ակտիվ իրավապաշտպան գործունեություն է ծավալել։ Մինչդեռ Արման Թաթոյանը ոչ միայն հանրային լայն զանգվածների մոտ հեղինակություն չի վայելում, այլ քչերն են նրան ճանաչում: Կարելի էր գոնե իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի օինակով նրան էլ «ռասկրուտկա» անել, բայց ՀՀԿ-ն հավանաբար որոշել է այլեւս թողնել բոլոր ձեւականությունները: Արման Թաթոյանը հանրությանը ներկայացել է որպես Արդարադատության փոխնախարար, պետական պաշտոնյա, որը չի շեղվել իշխանության վարած կուրսից ու երբեւէ աչքի չի ընկել այդ կուրսում չտեղավորվող հայտարարություններով: Հատկանշական է, որ Արման Թաթոյանի կենսագրության մեջ նշված չէ բանակում ծառայելու մասին, ասել է թե՝ բանակում չի ծառայել, եւ արդեն իսկ կասկածելի է, թե ինչպես զինվոր չդարձած մարդը պետք է պաշտպանի զինվորի իրավունքները։ Մյուս կողմից՝ բնականաբար, «բարձր հեղինակություն» վայելող չափանիշին համապատասխանող մարդ գտնելը իշխանության համար լուրջ խնդիր է. նախեւառաջ եթե վերջին 25 տարիներին Հայաստանը շարժվեր իրական ժողովրդավարության ճանապարհով, ՄԻՊ-ի ինստիտուտն ինքնաբերաբար կվերանար, ակնհայտ կլիներ, որ այդ ապարատը մեզ պետք չէ: Սակայն այժմ ժողովրդավարության առումով մենք ավելի բարդ իրավիճակում ենք, քան 90-ականներին: Հայաստանում ՄԻՊ-ի լավ թեկնածուներ շատ կան. կան այնպիսիք, որ չեն հեղինակազրկվել և իսկապես զբաղվում են մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, կարծես թե մի քանի անուն անգամ շրջանառվեց, ի դեմս՝ իրավապաշտպանների ու հատկապես Ավետիք Իշխանյանի, սակայն խնդիրն այն է, որ ցանկացած մեկը մտնելով համակարգ՝ կամ պետք է խաղա ՀՀԿ-ի խաղի կանոններով, կամ դառնա «անատամ» Պաշտպան: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am