Հայոց ցեղասպանության մասին հարցեր՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՄԱԿ-ում դեսպանի թեկնածուներին (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 23-ին երկրի պետքարտուղարի, այսինքն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-ը 1Օ-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ՝ դեմոկրատ բոլոր սենատորները։ Մինչեւ հանձնաժողովում հաստատվելը, նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռեւս մինչեւ Թրամփի երդմնակալությունր։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։ Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաեւ գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։ Այս օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուին գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաեւ Նյու Ջըրզի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Հայոց ցեղասպանության մասին սենատոր Մենենդեսի հարցին ի պատասխան, Թիլերսոնի գրավոր պատասխանում ասված է. ՝՝1915 թվականի գազանությունները մնում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում ցավոտ մի հարց, եւ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ապահովենք խաղաղ ու կայուն հարաբերություններ երկու երկրների միջեւ։ Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կպաշտպանեմ պատմական իրադարձությունները լիովին հաշվի առնելու եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարածաշրջանային կայունության շահերից բխող երկխոսություն սկսելու կարեւորությունը՛՛, գրել է Թիլերսոնն իր գրավոր պատասխանում։ Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am