Ըստ Ազատ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանն ասել է. «մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի»

Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ձեւավորած թիմը՝ «Միասնական Արմենիան», առաջիկա ընտրություններում աջակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ձեւավորած դաշինքին։ Ալեքսանյանի թիմից է նաեւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա եւ Ալեքսանյանը 2016-ի ամռանը ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Նախընտրական այս ֆոնին հետաքրքրվեցինք Ազատ Արշակյանից՝ ո՞րն էր նախագահական գնալու նպատակը, գուցե գնացել էին ընտրություններին ընդառաջ «դաբրո» ստանալո՞ւ։ «Նպատակն Ազգային ժողովում երկրորդ պալատ ստեղծելու մեր ծրագիրն էր։ Այդ հարցով մենք եղել ենք նաեւ Բակո Սահակյանի մոտ։ Սերժ Սարգսյանին մենք ասացինք, որ գիտեինք՝ Դուք էլ եք նման ծրագիր ունեցել, հիմա ուզում ենք, որ մեզ օգնեք։ Ինքն էլ ասաց, որ ծրագրին ծանոթ է, մենք առաջինը չենք, որ բարձրաձայնում ենք այդ մասին, ինքը մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի։ Մենք ընդամենը այդ մասին տեղյակ պահեցինք նրան, ձեռք սեղմեցինք ու հեռացանք։ Քաղաքական խնդիրներ չենք քննարկել»,- ասաց պարոն Արշակյանը։ – Պարոն Արշակյան, Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր  դաշտ տեղափոխվելու վերաբերյալ երկու իրարամերժ կարծիք կա. մեկը, որ Օհանյանն իր դաշինքով Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։ – Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի պրոյեկտը չէ։ Ես շատ կուզենայի, որ դա լիներ Սերժ Սարգսյանի պրոյեկտը։ Սերժ Սարգսյանն ինքը պետք է Հայաստանը տաներ արմատական բարեփոխումների՝ վերեւից։ Ու մենք բոլորս, ես սիրով կմտնեի այդ պրոյեկտի մեջ՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am