Վերանայել մատչելի բնակարան ձեռք բերելու պայմանները.Կարեն Կարապետյան
Քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի 98N որոշմամբ սահմանված մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը.նման հանձնարարություն այսօր տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարին «Բարձրացնելով ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը ու նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը», - ասաց վարչապետը և հավելեց,որ ըստ անհրաժեշտության, համապատասխան հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ:
