Գյուլնազ տատի հեքիաթներն են, թե՞ լոլոներ. դեռ կերևա

«Եթե իշխանության խոսքերը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից չեն, այլ իրականության հետ 0,0001 տոկոս առնչություն ունեն ապա Զարուհի Փոստանջյանին իրենք կընտրեն մարդու իրավունքների պաշտպան»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացված թեկնածուներին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ընդգծեց, որ ներկայացված մյուս թեկնածուների համեմատ Զարուհի Փոստանջյանն է, որ զբաղվել է իրավապաշտպան գործնեությամբ: Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը ունի կոնկրետ հայացքներ և չի կարող օբյեկտիվ լինել,  Արմեն Մարտիրոսյանը նկատեց.«Զարուհի Փոստանջյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենաօբյեկտիվը կարող է լինել, որովհետև իր գործնեությունը ամբողջությամբ դրան է նվիրված: Կուսակցական կողմնորոշման խնդիր չունի բացարձակ: Ամենաազատ կուսակցական կարգապահությամբ է աչքի ընկնում և հասարակության կողմից ճանաչված ու վստահելի մարդ է: Հենց այս հատկանիշներով պետք է օժտված լինի Մարդու իրավունքների պաշտպանը»: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը ընդգծում է, որ ԲՀԿ-ի  և ՀՀԿ-ի թեկնածուները զուրկ են ՄԻՊ պաշտոնին հավակնելու հատկանիշներից: «ՀՀԿ թեկնածուն փոխնախարար է և զբաղվել է կառավարման համակարգով: Շատերը նրան չեն ճանաչում, իսկ Զարուհի Փոստանջյանի գործնեությունը բոլորին է հայտնի և ակնհայտ է, որ այդ պաշտոնում ամենահամապատասխանը Զարուհի Փոստանջյանն է»,-նշեց քաղաքական գործիչը: Մարտիրոսյանը հավաստում է, որ շատ պաշտոններ Հայաստանում նշանակվում են Կրեմլի անմիջական միջամտությամբ, բայց ՄԻՊ պաշտոնը բացառություն է: «Մարդու իրավունքների պաշտպանինը մի փոքր այլ է, քանի որ նա հիմնականում եվրոպական գործընկերների հետ է աշխատում  և  որոշակիորեն պետք է ընդունելի լինի եվրոպական կառույցների համար»,-նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ եթե Փոստանջյանին չընտրեն`իրենց ասածը կընկալվի որպես հերթական լոլոներ: Հարցին, թե ինչո՞ւ չշփվեց Արման Թաթոյանը լրագրողների հետ` Մարտիրոսյանը պատասխանեց.«Օրենքում գրված չէ, որ նա շփվի լրագրողների հետ կամ լրագրողների հարցերին պատասխանի, բայց օրենքում գրված է, որ նա պետք է մարդու իրավունքների ոլորտում աշխատանք կատարած լինի: Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ չէ, այլ ինչպես ասել է Զարուհին` իշխանության պաշտպանության ոլորտ է: Նշեմ նաև, որ ինքը պարտադիր պետք է հասարակության կողմից ճանաչված լինի: Ես հղում եմ անում օրենքի տառին: Իսկ լրագրողների հետ զրույցի մասով ասեմ, որ մարդ է գուցե դեռ չի տիրապետում լրագրողների հետ շփման մեթոդոլոգիային»: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել: Այս պահին այդ պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ: Լուսինե Ղազարյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am