Հայաստանում իշխանությունը ոչ թե ժողովրդինն է, այլ «ժողովրդի վրա»

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանության վերարտադրությունը, որը 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ու խորհրդարանական կառավարման կարգի ներդրման իրական նպատակն էր, ընտրությունների օրն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հաղթանակը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես ներկայացվում է շատերի կողմից։ Իշխանության վերարտադրությունն այն է, ինչ տեղի է ունենում այս օրերին, հենց այս պահին՝ «քաղաքական գործընթաց» հնչեղ անվան տակ։ Այդ գործընթացի հիմնական դերակատարներն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք տարբեր պատրվակներով ու պատճառաբանություններով այս պահին դե յուրե իշխանության մաս չեն կազմում, բայց դե ֆակտո այն իշխանության օրգանական մասն են, որը պատրաստվում է վերարտադրվել։ Հայաստանում իշխանությունը ժողովրդի կամարտահայտության արդյունք ու դրսևորում չէ, ինչպես գրված է Սահմանադրության մեջ, այլ քաղաքական ուժերի ու գործիչների անվան տակ հանդես եկող մի քանի տասնյակ անձանց հավաքականություն, որի միակ նպատակն այդ իշխանության շարունակականությունն է։ Հայաստանում իշխանությունը, կրկին ի հակադրություն Սահմանադրության, ոչ թե ժողովրդինն է, այլ «ժողովրդի վրա»։ Հետևաբար՝ ապրիլին տեղի է ունենալու ոչ թե իշխանության ընտրություն հասարակության կողմից, այլ ամրագրվելու է ժողովրդի վրա իշխելու իրավունքի՝ այս օրերին կատարվող բաշխումը։ Դրա համար էլ ընտրությունների հիմնական դերակատարներ են համարվում նախկին պաշտոնյաները, որոնք միայն ֆորմալ առումով են նախկին և իրականում համարվում են քրեաօլիգարխիկ կամ այլ անվանումներ ունեցող իշխանության անբաժանելի մասը։ ՀՀԿ-ի համար, իհարկե, կարևոր է ընտրությունների արդյունքների թվաբանական պատկերը՝ մեծամասնություն ստանալը։ Սակայն, մեծ հաշվով, անգամ դա է երկրորդական, քանի որ առաջնայինը գործող համակարգի վերարտադրությունն է՝ անգամ, եթե դա հնարավոր լինի մի քանի անվանումներով կուսակցությունների կամ դաշինքների միջոցով։ Վերջին հաշվով, դրանք բոլորը յուրայինների կուսակցություններ ու դաշինքներ են, որոնց ներկայացուցիչներին ՀՀԿ-ի հետ միավորում է գործող համակարգի վերարտադրության նպատակը, որովհետև այլ համակարգում դրանք ընդհանրապես չէին կարող տեղ ունենալ քաղաքական կյանքում»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am