Սերժ Սարգսյանը փոխում է խաղի կանոնները

Չնայած ՀՅԴ-ՀՀԿ փոխադարձ վիրավորանքների եւ մեկմեկու հեղինակազրկվածությունը չափելու ապարդյուն փորձերի, այս երկու կուսակցություննեի միջեւ համագործակցությունը անխուսափելի է, եթե չասենք՝ օրերի հարց: Նկատելի է նաեւ, որ կողմերն այլեւս չեն խուսափում <<կոալիցիա>> եզրույթից, որը նկատելի էր մի քանի օր առաջ: Դեռ ավելին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրել է, որ անկախ միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջեւ քննարկվում է երկարաժամկետ կոալիցիա ձեւավորելու հարցը, որն առաջիկայում թուղթ ու թանաքով կամրագրվի: Սպասվում էր, որ այդ գործակցությանն ամեն դեպքում կոալիցիա անվանումը չէր տրվի, քանզի Հայաստանի երրորդ Հանրապետությունում եւ առհասարակ կոալիցիաները որպես կանոն ձեւավորվել ու ձեւավորվում են համապետական ընտրություններից հետո, թեեւ  Հայաստանում որպես կանոն մշտապես արհեստածին կոալիցիաներ են ձեւավորվել, չի եղել այնպես, որ հաղթող ուժը չունենալով մեծամասնություն գործակցության առաջարկ է արել մյուս կուսակցություններին՝ երկրի կառավարման պատասխանատվությունը կիսելու ազնիվ նկրտումներով: Այլ  բոլորին է    հասկանալի եղել, որ եթե երկրում կա մի քաղաքական ուժ, որը մեծամասնություն է, ունի այնքան քաղաքական կշիռ, որ բավարարում է իր տեսլականն առաջ տանելուն ու այդ պարագայում գնում է փոքր ուժերի հետ կոալիցիաների ձևավորման, դա ոչ այլ ինչ  է. քան քաղաքական առեւտուր, մի դեպքում թվացյալ ընդդիմադիրները կամովին են վաճառել ժողովրդից խաբեությամբ, ընդդիմադիրի դիմակի անվան տակ ստացած իրենց քվեները, մեկ ուրիշ դեպքերում իշխանություններն են նրանց վարձահատույց  եղել իրենց նկատմամբ դրսեւորած հավատարմության համար: Կոնկրետ Դաշնակցությունը մշտապես աջակցել է ՀՀ իշխանություններին, բացառությամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած, մաս կազմել կոալիցիաներին, տարբեր ընտրությունների ժամանակ էլ պաշտպանել իշխանության թեկնածուին, կամ աջակցել: 1998 թվականի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն սատարեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որը կանգնել էր առաջին նախագահի ռեժիմի ժամանակ բանտերում հայտնված դաշնակցականնեին ազատ  ազատման թիկունքում, երկրորդ գումարման ԱԺ-ում դաշնակցությունն ունեցավ 10 պատգամավորական մանդատ,2003-ին ՀՅԴ-ն նորից սատարեց Քոչարյանին՝ վկայակոչելով նրա վարած սթափ քաղաքականությունը, նույն թվականին էլ կազմեցին կոալիցիա, որը ՀՀ քաղաքական առաջին կոալիցիան  էր:Կոալիցիայի մաս կազմեցին Հանրապետականը, Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ը, որի մոտ հետո սովորություն դարձավ ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալը:Դաշնակցությունը երբեք չհակադրվեց Ռոբերտ Քոչարյանին, , Վահան Հովհաննիսյանն էլ նշանակվեց ԱԺ փոխխոսնակ: Առաջին կոալիցիան փլուզվեց 2006-ին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ կրկին Ազգային Ժողովի ընտրություններից առաջ դարձավ ընդդիմություն: Երկրորդ կոալիցիան ձեւավորվեց 2007-ի խորհրդարանի ընտրություններից հետո: Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունում պատասխանատվություն կիսելու բեռ ստանձնեցին Գագիկ Ծառուկյանի թիմակիցները՝ ԲՀԿ-ականները: ՀՅԴ-ն այս երկուսին միացավ համագործակցության հուշագրով: 2008-ին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ, կոալիցիոն եռյակին միացավ նաեւ ՕԵԿ-ը, որի ղեկավարը ակտիվ քաղաքականություն վերադարձած առաջին նախագահի կողմից մկրտվեց հայտնի ԱԽՔ անվանումով: Այս կոալիցիայից ՀՅԴ-ն հեռացավ, երբ 2009-ի ապրիլին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Եկան ԲՀԿ-ՀԱԿ սիրախաղի ժամանակները ու 2012-ի մայիսին  տեղի ունեցած ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց դառնալ նոր ձեւավորվող կառավարության կոալիցիոն անդամ: 2014-ին Տիգրան Սարգսյանի հետ կոալիցիայից հեռացավ նաեւ ՕԵԿ-ը: Ինչեւէ, այսօր պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը փոխում է խաղի կանոնները եւ կոալիցիա է առաջարկում ընտրություններից առաջ, որովհետեւ նախ արդեն իսկ <<վառվել>> են հին ձեւերը ու, դրանից բացի, նա այսկերպ հայտարարում է, թե չի պատրաստվում ընտրություններից հետո <<թանկով>> վճարել իրեն <<ծախվողներին>>: Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am