Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան» դաշինքում իրեն դեռ չի տեսնում։ Hayeli.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունից հետո ինքը եւս դադարեցնի ՀՀԿ-ին անդամակցությունը, Ղուկասյանն ասաց․
«Տո, աղջիկ ջան, ի՞նչ եք խառնվել իրար, որ պետք եղնի, կասենք էլի ձեզ, հանգիստ եղեք, էս գործը հանգիստ ա սիրում»։
Ճշտող հարցին՝ ինչի՞ հետ եք կապում Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը, Վարդան Ղուկասյանն ասաց․
«Ուրեմն մի բան գիտի, էդպես է նպատակահարմար գտել, իրան հարցրեք, ես ի՞նչ կարող եմ ասել»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախկին վարչապետին տեսնո՞ւմ է ընդդիմության դաշտում, Ղուկասյանն ասաց, Աբրահամյանը կասի, թե որտեղ եւ ինչպես է լինելու իր հետագա գործունեությունը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը, նաև հավելում, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ։
Սեդա Ղուկասյան
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը