«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդին` Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: ՀՀԿ-ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը: Սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, Քեթրինի Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը` հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը