«Հրապարակ» թերթը գրում է.«Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր ԵԿՄ ղեկավար, Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որին որոշել էին դուրս թողնել խորհրդարանական ընտրապայքարից, բայց այժմ նրա ծառայությունների կարիքն է զգացվել։ Ճիշտ է՝ նա համամասնական ցուցակում չի լինի, բայց ձեռքերը ծալած էլ չի նստի, քանի որ պետք է կազմակերպի ճամբարափոխ եղած պաշտպանության նախկին նախարարի դեմ պայքարը։ Մանվել Գրիգորյանն այժմ ԵԿՄ-ում պատգամավորության թեկնածուների ցանկ է կազմում, որպեսզի ընտրատարածքներում ԵԿՄ-ից ներկայացուցիչներ լինեն, և պատրաստվում է շարքերին հորդորել պաշտպանել այդ թեկնածուներին, թերևս, ի չիք դարձնելով լուրերը, թե ԵԿՄ-ից շատերը ծածուկ աջակցելու են Սեյրան Օհանյանին։ Տեղեկություն կա, որ, օրինակ, Կոտայքի մարզում առաջադրվելու է փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ով ԵԿՄ անդամ է, 2015-ից աշխատում է մարզպետի տեղակալ, իսկ 90-ականներին պատգամավոր է եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը