«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տեւական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։
Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն էր մահացել, սակայն նրանք չէին եկել ԱՄՆ-ից՝ թաղման արարողություններին մասնակցելու։Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Խաչատրյանի դեմ գործ էր հարուցել, որի հիմքում համացանցում հայտնված եւ կարճ ժամանակ անց անհետացած ձայնագրությունն էր, որում մաքսայինի մի շարք աշխատակիցների անունից ներկայացվում էին այդ համակարգում գործող կոռուպցիոն սխեմաները, Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու անուններն էին տրվում։
Դրանից հետո սկսվեց Խաչատրյանի ֆինանսական կայսրության անկումը։ Իսկ ամռանը հրապարակվեցին ֆինանսների նախկին նախարարի որդիների շքեղ առանձնատան լուսանկարները՝ Լոս Անջելեսի Վեստվուդ թաղամասից։ Այս գործերը պահվում են իշխանական գզրոցներում՝ հարմար պահի նորից ասպարեզ հանելու եւ օգտագործելու համար»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը