Բարբարոսություն Աղձքում․ գյուղացու հղի 5 ձիերը մորթել եւ տեղափոխել են ԳՈՒՄ-ի շուկա

Hayeli.am-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանին պատկանող հինգ ձին գողացել են, ապա մորթված վիճակում տեղափոխել Երեւանի ԳՈՒՄ-ի շուկա։ Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ։ «Հունվարի 21-ին Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ենք ստացել, ըստ որի քաղաքացին դիմել է, թե հունվարի 16-ին Աղձք գյուղից կորել են իր հինգ ձիերը, իսկ 21-ին փնտրման ժամանակ գտել է կորած ձիերի պարկի մեջ լցրած աղիների մնացորդները։ Հաղորդել է, որ ձիերը գողացել, մորթել են, ձեռնարկած միջացոռումներով կատարողները հայտնաբերվել են արդեն, տվել են խոստովանական ցուցմունք»,-ասաց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հետաքննության նյութերն ուղարկվել են մարզի դատախազություն։ Հետաքրքրվեցինք՝ գողություն կատարողը նո՞ւյն գյուղի բնակիչ է եղել, պարզվեց որ վերջինս Ոսկեհատ գյուղի բնակիչ է։ Զրուցեցինք նաեւ Աղձք գյուղի աշխաակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ․ դեպքի մասին տեղեկացել են անասնաբույժի կողմից հաշվառում կատարելու ժամանակ․ «Ասել է՝ ձի չունեմ, կորել են ձիերս, վերջերս էլ պարզ է  դարձել, որ գողացել են»,-ասաց Գեւորգյանը։ Վերջինիս խոսքով՝ գյուղացին «նորմալ, աշխատող մարդ է, թշնամիներ չի ունեցել, չի կարող վենդետա լինել»․ «Անցած տարի գյուղում ամենաշատ ձիերն ինքը ուներ, իսկ էս տարի անասնաբույժը, որ գնացել է հաշվառում անելու, ձի չի եղել։ Ձմռան սեզոնին ձիերը սովորաբար թողնում են դաշտերում, կարողանում են սնունդ հայթայթել։ Հետո, որ գնացել է փնտրել, հասկացել է, որ գողացել են»,-ասաց գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։ Հարցին՝ գյուղացին ֆինանսական ի՞նչ կորուստ է ունեցել ձիերի գողությունից հետո, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, այն կախված է ձիու տեսակից, բայց ամեն դեպքում մեկ ձին 1000 ամերիկյան դոլարից ցածր գին չի ունենա։ Ուշագրավն այն է, որ ձիերը ինչպես գյուղացիներն են ասում «ծանրած» (հղի) են եղել: Սեդա Ղուկասյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am