«Ես կոչ եմ անում հայերին՝ երբեք հապճեպ եզրահանգումներ չանել, քանի որ կա մի լավ ասացվածք՝ «Поспешишь, людей насмешишь», իսկ հայերն իմ կարծիքով միշտ եղել են իմաստուն, խոհեմ ազգ»,- նշում է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձեբակալմանն ու Անդբեջանին արտահանձնման մասին Մինսկի որոշմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բելառուսից պահանջեց Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է որպես իր պետական սահմանի ապօրինի հատում): Իսկ Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ադրբեջանին հանձնել բլոգերին:
«Այս հարցը պետք է քննարկեք ավելի կոմպետենտ մարդկանց հետ»,- նշում է դեսպանն ու հավելում, որ դեսպանատունը չունի այն ինֆորմացիան, որը կհետաքրքրի լրատվամիջոցներին. «Հայաստանում կա գլխավոր դատախազություն, նրանք կարող են գործակցել Բելառուսի գործընկերների հետ եւ լուծել այս հարցը: Եվ հետո, չկա ավելի հեշտ բան, քան գնել ինքնաթիռի տոմս, դեպի Մինսկ, հասնել այնտեղ եւ բոլոր հարցերի պատասխանը միանգամից ունենալ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը