Օսկանյանի արտաքին քաղաքականությունն էլ է հայտնի, Օհանյանի՝ ռազմականն էլ․ նրանցից ի՞նչ ընդդիմություն

«Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրություններում կարող է հավակնել ընդդիմադիր դաշինքի դերին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, արդյոք այն կարո՞ղ է հավակնել արմատական ընդդիմության թեկնածուին, քաղաքագետն ասաց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ու ցուցակը գլխավորելը կարող էր դրական դերակատարություն ունենալ,  բայց երբ համագումարում ճառ ասեց՝ կոչ անելով հայրենիքը հանձնել թշնամուն․․․ Նրանք հինգերորդ շարասյունն են ձւավորում,  անթույլատրելի է Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում»։ Խոսելով «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կազմող «Ելք» դաշինքի մասին, քաղաքագետն ասաց, որ հաշվի առնելով այս ուժերի առաջնորդների կենսագրությունը, «պայմանական կարող են ընդդիմադիր համարվել»։ «Մի խումբն էլ կլինի իշխանությունից դուրս մնացածների «խմբակցությունը», որոնցից ամեն մեկը  իշխանության մեջ եղել եւ հազար ու մի թելերով  կապված են իշխանության հետ»,-ասաց Շիրինյանը՝ խոսելով Օսկանյան-Օհանյան դաշինքի մասին․ «Դրանցից ի՞նչ ընդդիմություն, ուղղակի որոշակի նեղացվածություն ունեն եւ   իրենց մտքի մեջ գտնում են, որ շատ ավելի արժանի են իշխանության մեջ մնալու քան մնացածները»,-ասաց նա։ Ի դեպ, երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկյանը եւս հայտարարեց այդ դաշինքին միանալու մասին․ «Հայրիկյանին էլ մեջտեղ են բերել, որ ժողովրդի մոտ ընդդիմադիրի վիճակը կայանա, բայց վերջին շրջանում Հայրիկյանին ընդդիմադիր գործչից կարող ենք տեղափոխել ազգային գործիչ, որը վաղուց հանգստանում է։ Իսկ Օսկանյանի արտաքին  քաղաքականությունն էլ հայտնի, Սեյրան Օհանյանի ռազմականն էլ, նրանցից փոփոխություն սպասել պետք չէ»։ Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին քաղաքագետն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը չի լինի ընդդիմություն․ «Եթե Ծառուկյանն  իր վրա վերցնի պարտականություն, որ իր շուրջը համախմբի  ազգային բուրժուազիային,  երկրի ներսում արտադրություն կազմակերպելու գործ դնի, գումարած այն ծրագրերը, որոնք անում է ու տարածվի իր կուսակցության վրա, մոդելի իմաստով մենք կունենանք ԱՄՆ-ի քաղաքական համակագի մի տարբերակը»,-ասաց Շիրինյանը։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am