Կոռուպցիայի հարցում դոփում ենք տեղում. Վարուժան Հոկտանյան

Հայաստանում կոռուպցիայի դեմ օրենսդրական փոփոխություններով եւ տարբեր կառավարական խորհուրդներ ձեւավորելով հնարավոր չէ պայքարել: Անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 25-ին կայացած ասուլիսին հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ասուլիսին Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքները: 1995-ից ի վեր, 22 տարի անընդմեջ, ԹԻ-ը հրապարակում է ԿԸՀ-ը` ներկայացնելով հանրային ոլորտում առկա կոռուպցիայի ընկալումը, որը հիմնված է փորձագիտական գնահատականների և հարցումների վրա: «Խոսքը պետական համակարգում առկա կոռուպցիայի հանրային ընկալումների մասին է: Հետազոտությունը հիմնված է գործարարների եւ փորձագետների գնահատականների եւ հարցումների վրա»,- ասաց Հոկտանյանը: Հայաստանը 2016 թ-ին հետընթաց է արձանագրել թե՛ Կոռուպցիայի ընկալման համաթվի գլոբալ վարկանիշային աղյուսակում, եւ թե՛ ընկալման համաթվով: «Եթե նախորդ տարի 0-ից 100 նիշանոց սանդղակում Հայաստանի համաթիվը 35 էր, ապա այժմ՝ 33: Որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը: Սա, իհարկե, վիճակագրական առումով վարկանիշի անկում չի դիտարկվում, սակայն եթե համեմատեք 2014 թ-ի հետ, ապա անկումը կազմում է արդեն 4 միավոր: Սա արդեն էական ցուցանիշ է», - ասաց Հոկտանյանը հավելելով, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015 թվականի համեմատ անցյալ տարի Հայաստանը 18 տեղ նահանջել է, ինչը մտահոգիչ է, քանի որ «մենք դոփում ենք մեր տեղում, առաջընթաց չկա»: Այս ցուցանիշներով 2016թ.-ին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: «Ասացի, որ ընկալման համաթվով դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, սակայն առավել մտահոգիչ է այն միտումը, որն առկա է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.): Խոսքը կոռուպցիայի ընկալման համաթվում նահանջի միտումի մասին է», - ասա նա: Իրավիճակի պատճառները Հայաստանում բազմաշերտ են, նշում է բանախոսն ու հավելում, որ հիմնական խնդիրն իրական կառուցվածքային բարեփոխումների սակավությունն է, էլիտաներում ոչ ֆորմալ հարաբերությունների գերակայությունը եւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը: «Մենք ունենք օլիգարխներ եւ ազդեցիկ գործարարներ, որոնք ազդում են կառավարության որոշումների վրա: Երբ նրանք սկսում են քաղաքականություն թելադրել պետությանը, պատկերն այնքան էլ մխիթարական չի լինում: Ստացվում է, որ գերիշխում են ոչ ֆորմալ հարաբերությունները, ոչ թե գրված խաղի կանոնները», - նշեց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ տարբեր ուսումնասիրություններով Հայաստանում ամենակոռումպացված կառույցները համարվում էին դատարաննները եւ առողջապահական հիմնարկները, հարկային մարմինները եւ նախագահի ապարատը: Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ (տես 2016թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղյուսակը): Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները` բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (2015թ. նա զբաղեցնում էր 8-րդ տեղը): «2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիվը հավասար է 57-ի (2015թ. 52-ի փոխարեն կա աճ 5 միավորով), որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլև այժմ նաև Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2016թ. ունեցավ շատ տպավորիչ բարելավում (2015-ի 32-ից մինչև 40 2016-ին՝ կամ 8 միավոր)՝ ԿԸՀ արժեքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀ-ն աճել է 9 միավորով», - նշեց Հոկտանյանը: Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին շարունակում է զիջել նաև Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավել են համապատասխանաբար 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-ից 130-րդ տեղեր) և 29-ի` Իրանի դեպքում (131-ից 135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: «ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ-ից: Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Մասնավորապես Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր (131-ից 135-րդ տեղեր): Չի փոխվել նաև Ղրղզստանի ԿԸՀ արժեքը (28 միավոր՝ 136-ից 141-րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 1 միավորով՝ դառնալով հավասար 29-ի (131-ից 135-րդ տեղեր)», - ասաց Հոկտանյանը: Վարուժան Հոկտանյանը ուշադրություն հրավիրեց հատկապես Պանամայի եւ այլ օֆշորային սկանդալների վրա, որոնք, նրա խոսքով, ցույց տվեցին, որ բարձրաստիճան պաշտոնյաները, թալանելով պետական միջոցները, դրանք հաջողությամբ տեղափոխում են օֆշորային գոտիներ, մինչդեռ ոչ ոք չի կարողանում դիմագրավել այս արատավոր գործընթացին: Դանիան եւ Նոր Զելանդիան Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թվականի արդյունքների առաջատարներն են: «Այս երկրներն աշխարհում ամենաքիչ կոռումպացվածն են: Նրանց համաթիվը 99-ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիա գրթե չկա: Դանիային եւ Նոր Զելանդիային հաջորդում են Շվեդիան եւ Ֆինլանդիան: Սրան հակառակ՝ աշխարհի ամենակոռումպացված երկրներ են համարվում Սոմալին, Հարավային Սուդանը եւ Սիրիան», - եզրափակեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am