SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննություն է կատարվում Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Հ. Ի.-ի դիմումի հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 24-ին Արտաշատի ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հունվարի 22-ին, ժամը 22-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի հետնամասում ոմն Սերգեյ իր վարած Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի մեջ իր կամքին բռնանալով՝ սեռական հարաբերություն է ունեցել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ոմն Սերգեյը հանդիսանում է նշված փողոցի բնակիչ, 22-ամյա Ա. Հ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հ. Ի-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը