Հրաշալի դաս Սարգսյանի համար

Փարիզում օրեր առաջ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային կոնֆերանսն էր: Դրա մեկնարկին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա չեն լինի հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը: Նեթանյահուն հանդիպման սկսվելուց առաջ երկրի կառավարությանն ասել էր, որ` դա պաղեստինցիների կոնֆերանս է Ֆրանսիայի հովանու ներքո. «Նրանց նպատակն է հակաիսրայելական միջոցներ ձեռնարկելը»: Ի դեպ, այդ հանդիպմանը մասնակցում էր մոտ 70 երկրի ներկայացուցիչ: Փարիզում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված համաժողովի ավարտին մասնակիցները կոչ արեցին կողմերին զերծ մնալ միակողմանի գործողություններից՝ նշելով, որ նման քայլերը չեն ճանաչվի։ «Մասնակիցները կոչ են անում յուրաքանչյուր կողմի՝ միմյանցից անկախ իրենց քաղաքականությամբ և գործողություններով դրսևորել անկեղծ հանձնառություն երկու պետության ստեղծմանը և զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, այդ թվում Երուսաղեմի, սահմանների, անվտանգության և փախստականների վերաբերյալ»,-ասված է ամփոփիչ կոմյունիկեում։ Փարիզում 75 երկրների և կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովը կոչ արեց հիմնել անկախ պաղեստինյան պետություն, որի համար Իսրայելը պետք է հետ քաշի իր զորքերը մինչև 1967թ. եղած սահմանը: Համաժողովի մասնակիցները կարծում էին, որ երկու անկախ պետությունների գոյության գաղափարն իրական վտանգի մեջ է: Ուշագրավ է, որ ո՛չ Իսրայելի, ո՛չ Պաղեստինի իշխանությունները ֆորումի աշխատանքներին չեն մասնակցել: Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ որպես հակամարտության կարգավորման հիմք՝ պետք է ընդունվեն Իսրայելի՝ մինչև 1967թ. եղած սահմանները: Համաժողովը ողջունել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս ընդունված բանաձևը, որով դատապարտվում էր Իսրայելի բնակարանաշինության ծրագիրը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ այսօր Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը փաստացիորեն հայտնվել է փակուղում՝ Պաղեստինի և Իսրայելի միջև ուղղակի երկխոսության բացակայության պատճառով: «Բայց հենց դրա համար են 70 երկրների ներկայացուցիչները հավաքվել, որպեսզի քննարկեն հակամարտության կողմերի միջև ուղղակի բանակցությունների վերականգնմանը նպաստելու հնարավորությունները»,- ասել է նա: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ մերժել էր համաժողովին մասնակցելու հրավերը՝ նշելով, որ այն զբաղվում է իր երկրի դեմ «կեղծարարություններով» և նպատակ ունի Իսրայելի դեմ նոր սահմանափակումներ մտցնել: Մասնավորապես, Իսրայելի վարչապետը դեմ էր արտահայտել, որ Իսրայելի զբաղեցրած տարածքները (այդ թվում Արևելյան Երուսաղեմում) կոչվեն «օկուպացված»: Իսկ Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը, իր հերթին խոստացել է առաջիկա շաբաթներին հանդիպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և քննարկել համաժողովի արդյունքները: Հիշեցնենք, դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որն արգելում է Իսրայելին նոր կացարաններ կառուցել Պաղեստինի տարածքներում: Ենթադրվում էր, որ բանաձևի նախագիծը կմերժվի, քանի որ ԱՄՆ-ը վետո կդնի դրա վրա, սակայն ԱՄՆ ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել, և բանաձևն ընդունվել է: Սրանից հետո Իսրայելի կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է կատարել բանաձևի դրույթները: Ավելին, Նեթանյահուն կարգադրել է երկրի ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել ՄԱԿ-ի հետ հարաբերությունները, այդ թվում կազմակերպության ֆինանսավորումը: Արդեն երկու տասնամյակ Իսրայելի ու Հայաստանի միջև բազմաթիվ անգամներ են համեմատություններ, զուգահեռներ տարվել, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Իսրայելը մի օրինակ է դարձել, որը բերվում է այս կամ երևույթին որևէ գնահատական տալիս: Այսօրվա Իսրայելը իսկապես հրաշալի օրինակ է, թե ինչպես է պետությունը կարողանում ընդվզել, դիրքորոշում արտահայտել` այն դեպքերում և որևէ որոշում կամ կոչ չի համապատասխանում Իսրայելի շահերին: Իսրայելը, ինչպես ասում են` «բնավորություն» ցույց տալու հարցում` պետք է որպես լավ օրինակ ծառայեր նաև Հայաստանի իշխանությունների համար` միջազգային հանրության հետ հարաբերվելիս` հատկապես ապրիլյան պատերազմից հետ: Բանը հասավ նրան, որ Իսրայելի իշխանությունը հրահանգեց ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել ՄԱԿ-ի հետ հարաբերությունները, այդ թվում կազմակերպության ֆինանսավորումը: Իսկ ինչպե՞ս է վարվում պաշտոնական Երևանը` Ադրբեջանին զինող Ռուսաստանի դեպքում: Որևէ իշխանավորի մտքով անցե՞լ է բացատրություն պահանջել` թե ինչու՞ Մոսկվան շարունակում Ադրբեջանին զինելու մտադրությունների մասին հայտնել նաև ապրիլյան պատերազմից հետո... Կամ` իշխանությունները միջազգային հանրությանը Ալիևի սադրիչ ու սանձարձակ քաղաքականությունը բացատրելու հարցում ի՞նչ անողնաշար քաղաքականություն են վարում... Կարելի՞ է չէ՞, բացատրել միջազգային հանրությանը, որ այսօրվա բռնատեր Ալիևի ղեկավարած երկիրը չի կարող հարաբերվել Ղարաբաղի հայերի հետ, դա իսկապես հայերի անվտանգության հարց է: Բայց հիմա մի այնպիսի տպավորություն է` կարծես, դեռ մի բան էլ հայկական կողմն է «պարտք» մնացել Ալիևին` նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո: Այնպես որ, Իսրայելի պահվածքը հրաշալի դաս է, թե ինչպես պետք է պետությունները հարկ եղած ժամանակ իրենց դրսևորեն... Այստեղ իսկապես շատ բան ունենք սովորելու Իսրայելից: Թամար Բագրատունի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am