Բելառուսական վտանգավոր նախադեպը ԼՂՀ-ի համար

Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, Բաքվի պահանջով, Ադրբեջանին հանձնել Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է, որպես իր պետական սահմանի ապօրինի հատում): Լապշինը և նրա փաստաբանները որոշման պահից սկսած ունեն 10 օր այն բողոքարկելու համար: Ու թեև բլոգերը դեռևս Բելառուսում է և կա հավանականություն, որ իր իսրաելական ու ռուսական անձնագրերը կփրկեն իրեն Ադրբեջան արտահանձնվելուց, սակայն որոշակի եզրահանգումներ արդեն կարելի է անել: Դեպի ապահո՞վ Բելառուս Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը՝ որպես երկիր, որտեղ, եթե ոչ տեղացիների, ապա օտարերկրյա քաղաքացիների իրավունքները պաշտպանված են: Փաստորեն, եթե Բելառուսը ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձին կարող է հանձնել Բաքվին, ապա կարող է նույնն քայլն անել նաև Լեռնային Ղարաբաղ այցելած ցանկացած անձի հանդեպ: Նաև ՀՀ քաղաքացինե՞րը Ըստ երևույթի՝ նմանօրինակ իրավիճակում կարող են հայտնվել նաև Ղարաբաղ այցելած Հայաստանի քաղաքացիները: Ի՞նչ տարբերություն Ղարաբաղ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի բլոգերի և Ղարաբաղ այցելաց որևէ այլ անձի միջև: Երկուսն էլ փաստացի հատում են Ղարաբաղի սահմանը, որը, ըստ Բաքվի, հանդիսանում է հայ-ադրբեջանական սահմանի ապօրինի հատում: Այսինքն, այսուհետ ԼՂՀ այցելած ցանկացած անձ Բելառուս այցելելիս հայտնվում է Ադրբեջան արտահանձնվելու վտանգի տակ: Նմանօրինակ իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն առնվազն պիտի ջանք չխնայի, որպեսզի տեղյակ պահի Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կամ երբևէ ԼՂՀ այցելած բոլոր մարդկանց, որ Բելառուս այցելելը նրանց համար այլևս ապահով չէ: Ավելին, ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին նման վտանգի մասին տեղեկացնի ՀՀ քաղաքացիներին (որոնցից շատերը եղել են Արցախում): ԼՂՀ այցելած բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ Բելառուս այցելելը վտանգավոր է և կարող է ավարտվել ադրբեջանական բանտում: «Բարեկամներ» Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում: Լապշինի արտահանձումը բնականաբար քաղաքական պատճառաբանում ունի՝ պայմանավորված Բելառուս-Ադրբեջան սերտ հարաբերություններով: Ոչինչ չի բացառում, որ Մինսկի օրինակին հետևեն Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող այլ երկրները: Այս պարագայում, խոսքը Թուրքիայի, Պակիստանի ու Ղազախստանի մասին է, որոնք ևս կարող ենք սկսել Բաքվից ստանալ ու բավարարել «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատած» անձանց արտահանձնման դիմումներ: Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am