«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը. խոսքը օֆշորային աղմուկի մասին է, որից հետո նա ստիպված եղավ ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալ: ՀՔԾ այս որոշումն, իհարկե, սպասելի էր. «Ժողովուրդը» դեռ 8 ամիս առաջ էր գրել, որ քաղաքական հրահանգ կա՝ Ս. Սարգսյանի մերձավոր օլիգարխ Պողոսյանին «մաքրել» բոլոր քրեական գործերից, որպեսզի կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին: Հատկանշական է, որ աղմկահարույց այս քրեական գործը կարճելու մասին հաղորդագրությունը տարածել է ոչ թե ՀՔԾ-ն, այլ Միհրան Պողոսյանի գրասենյակը: Ի դեպ, ավելի վաղ ՀՔԾ-ն կարճել էր օդանավակայանի աշխատակիցներին Պողոսյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկելու քրեական գործը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շուտով դե յուրե կավարտվի նաեւ բանան ներկրողներին խոչընդոտելու առիթով սկսված իրավական գործընթացը, թերեւս, հանցակազմի բացակայության հիմքով: Այս իրողությունը վկայում է այն մասին, որ իրավապահ համակարգը պարզապես զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը