Հալեպից 7-ամյա աղջնակը բաց նամակ է գրել Թրամփին
Սիրիացի յոթնամյա աղջնակը՝ Բանա Ալաբեդը բաց նամակ է գրել Թրամփին, տեղեկացնում է BBC-ն: «Դուք պետք է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, քանի որ նրանք Ձեր երեխաների նման արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես և դուք»,-գրել է նա։ Աղջնակը Twitter-ում գրառումներ է սկսել սեպտեմբերին, երբ Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարձակում սկսեցին քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող արևելյան մասում: Բանան տեղի ունեցողը նկարագրում էր անգլերենով: Նրա մայր Ֆաթիման, ով օգնում է դստերը թվիթերյան օգտահաշվի կառավարման գործում, ուղարկել է դստեր բաց նամակը BBC-ին։
