«Առավոտ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում ձայների` 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը:
Հայերի առաջարկին «կողմ» են եղել Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի պատվիրակները: Նշենք նաև, որ այս քննարկումների ժամանակ տեղի է ունեցել նաև մի զավեշտալի դեպք: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նիստերի դահլիճում պատվիրակներին է բաժանել զեկուցող Արիևի այն հարցազրույցը, որի մասին ժամեր առաջ հայտարարեց Սամվել Ֆարմանյանը, որտեղ Արիևը ներողություն էր խնդրում Իլհամ Ալիևից Ադրբեջանի հասցեին` իր կողմից նախկինում հնչած քննադատությունների համար: Այս փաստից նեղսրտած ուկրաինացի պատվիրակ Արիևը շտապել է հարցազրույց տալ «ԱՊԱ» գործակալությանը, որտեղ Նաիրա Զոհրաբյանի մասին արտահայտվելով` օգտագործել է «տիկին Ռուստամյան» արտահայտությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը