«Ոչ կոմպետենտ որևէ մեկն իրավունք չունի քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ».Ն.Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տարածել է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնած իր հայտարարությունը, որում ասված է. «Անկեղծ ասած, երբ սկսեցի ծանոթանալ Վլադիմիր Արիեւի զեկույցին, որը շատ ակտուալ թեմա է բարձրացնում՝ լրագրողների և ԶԼՄ-ների  ազատության դեմ հարձակումները Եվրոպայում, հույս ունեի, որ գործ ենք ունենալու անաչառ գնահատականների հետ։ Որպես նախկին լրագրող, ինձ համար իրապես շատ կարեւոր խնդիր է լրագրողների դեմ բռնությունը, որի մասին անպայմանորեն պետք է բարձրաձայնվի մեր կառույցում։ Հույս ունեի, որ պարոն Արիեւն իր զեկույցում կանդրադառնար, օրինակ, Ուկրաինայում քաղաքական նպատակներով փակված «Դոժդ» հեռուստաընկերությանը,  ինչպես նաև` «Մասսայական տեղեկատվության ինստիտուտի» ներկայացրած փաստերին, համաձայն որի՝  միայն անցյալ տարվա ութ ամիսներին Ուկրաինայում արձանագրվել է լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու 224 դեպք, որ իշխանությունները եւ իշխանության հովանավորյալ առանձին դեմքեր սպառնում են լրագրողներին, եւ որ Ուկրաինայում իրավապահները զգուշանում են հարուցել քրեական գործեր կոնկրետ այդ դեպքերով։ Անկեղծորեն ակնկալում էի, որ «սառեցված հակամարտությունների լուրջ գիտակ» Արիեւը չէր շրջանցի անցյալ տարվա հուլիսին Կիեւի կենտրոնում  ուկրաինացի հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանությունը, որը, ինչպես վստահեցնում է  քաղաքագետ Ալեքսեյ Գարանը՝ ուղղակի կապ ունի ուկրաինական կոռումպացված չինովնիկների հետ, որոնց համար Շերեմետը  մահացու վտանգ էր։ Այս եւ նման լրջագույն խնդիրներին անդրադառնալու փոխարեն, պարոն Արիեւը իրեն իրավունք է վերապահել քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մեջ, թույլ տալով անընդունելի ձեւակերպումներ եւ եզրահանգումներ։ Իմ տպավորությամբ, զեկույցի հեղինակը Եվրոպայում մամուլի ազատության թեման օգտագործել է որպես պատրվակ՝ իր զեկույցում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իսկ Արցախի իշխանությանը՝ անջատողականներ որակելու համար։ Պարոն Արիեւ, ակնհայտորեն ձեզ հանգիստ չեն տալիս Լուկա Վոլոնտեի, Բոբ Վոլթերի, Մելիսա Մարկովիչի եւ ԵԽԽՎ մի շարք այլ պատգամավորների դափնիներն ու դուք գլխապատառ շտապում եք գրավել նրանց տեղը։ Խորհուրդ չէի տա, որովհետեւ նրանց ու Ադրբեջանի  մնացյալ լոբբիստներին լավ օրեր չեն սպասվում։ Ի դեպ, ինչ վերաբերում է խոսքի ազատությանը,  ապա, իմ կարծիքով, ամենաքիչը դուք իրավունք ունեք խոսելու խոսքի ազատությունից, դուք, որ դեկտեմբերի 22-ին Ուկրաինայի Ռադայում ձեր ելույթով ամեն ինչ արեցիք, որպեսզի Ռադան կողմ քվեարկի մեր գործընկեր Նադեժդա Սավչենկոյին ԵԽԽՎ-ից հեռացնելու օգտին։ Սավչենկոյին դուք եւ ձեր գործընկերները հեռացրեցին նաեւ «Բատկիվշինա» կուսակցությունից եւ Ռադայի Ազգային անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովից։ Ընդ որում, դուք դա արեցիք միաձայն, առանց անգամ մեկ դեմ ձայնի։ Իրապես, խոսքի եւ մտքի ինչպիսի՞ ազատություն։ Եւ ինչի՞ համար։ Ընդամենն այն բանի համար, որ Սավչենկոն Մինսկում հանդիպել էր Լուգանսկի եւ Դոնեցկի լիդերների հետ՝ քննարկելու ռազմագերիների փոխանակման հարցերը։ Այնպես որ, դուք իրավունք չունեք խոսելու ո՛չ խոսքի ազատությունից եւ ո՛չ էլ մարդու իրավունքներից, եւ առավել եւս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից, որի լուծումը, բարեբախտաբար, ձեր ու ձեր նմանների իրավասությունը չէ»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am