Որոշվել է Սիրիայում հաստատել երեքշաբաթյա հրադադար (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում Սիրիայի խաղաղության բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի թույլ մասնակցությամբ, միայն դիտորդի կարգավիճակով։ Եվ հարց է բարձրանում, թե արդյոք Ամերիկայի ուժեղ ձայնի բացակայությունը նշանակում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ավելի ուժեղ ազդեցություն։ Սիրիայի քաղաքացիական պատերազմը թեւակոխում է վեցերորդ տարին, իսկ բռնությունները, տեղահանություններն ու սովն այստեղ շարունակվում է։ Այդ ամենին վերջ տալու ակնկալիքով են Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում բանակցությունների սեղանի շուրջ եկել Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները։ Վաշինգտոնն էլ հույս ունի, որ բանակցություններն ուղի կհարթեն Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու ջանքերի առջեւ։ Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարք Թոներն է ասում. ՝՝Հարկավոր է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության գան անցումային փուլ սկսելու հարցի շուրջ՝ հաշվի առնելո Սիրիայի ժողովրդի կամքն ու ցանկությունը։ Իսկ սա հարց է, որ ոչ թե մենք, այլ իրենք՝ կողմերը պիտի լուծեն՛՛։ Սիրիայի խաղաղության բանակցությունների այս փուլում միջնորդի դերը սանձնել են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ առանց Միացյալ Նահանգների լիակատար մասանկցության։ Իսկ ի՞նչ է սա նշանակում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցության լծակների ապագայի համար։ Վերլուծաբաններից Մայքըլ Քոֆմանի խոսքերով, ինքը կասկած չունի, թե Ռուսաստանը, Իրանն ու մյուս երկրները հասկանում են, որ շատ դժվար է լուրջ բանակցություններ անցկացնել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ «Այն պարզապես մի փորձ է՝ ԱՄՆ-ին պարտադրելու ընդունել Ռուսաստանի դիրքերը»,- ասում է նա։ Պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրած թեկնածու Ռեքս Թիլերսոնն ընդունում է, որ Սիրիան, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենք են թելադրում Սիրիայում խաղի կանոնները։ Սենատորների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե Վաշինգտոնը պիտի նորից գործուն մասնակցություն ունենա իր ավանդական այն դաշնակիցների հետ, որոնցից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ինչեւէ, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնվել են միասնաբար ուժի մեջ դնել երեք շաբաթյա հրադադար՝ հայտարարելով, որ խնդրին չկա ռազմական լուծում։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պաշտպանում են ընդունված հռչակագիրը, թե ոչ։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am