«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի:
Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը` 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Ու դա կարծես տաբու էր: Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, և թե Մեդվեդևի հետ, և ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն:
Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում և սա էլ, իհարկե, պատահականություն չէ: Իր ենթակայությամբ որևէ վարչապետի պաշտոնական այցով Մոսկվա «չուղարկելով»՝ Սերժ Սարգսյանը արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքն է միայնակ «որոշողը»:
Կարեն Կարապետյանի պաշտոնական այցով իրավիճակը փոխվում է: Ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջնային դերը այլեւս վերապահվում է Կարեն Կարապետյանին: Այս տեսանկյունից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական»:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը