Ծառուկյանը զայրացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի մոտ «շտապողների» շարքերը ստվարանում են։ Լավատեղյակներն ասում են՝ ով ասես, որ չի ձգտում այս օրերին հանդիպել նրան, օգտվել Ծառուկյան «շոգեքարշից»։ Ամենայն հավանականությամբ, այս դաշինքը շատ խայտաբղետ է լինելու՝ ռամկավարներից մինչեւ հնչակներ, ազատականներից մինչեւ պահպանողականներ, նախկին ՀԱԿ անդամներից մինչեւ իշխանության թեւից փախածներ։ Եվ չնայած Ծառուկյանն ի սկզբանե հակված էր շատ մեծ դաշինք ձեւավորելուն, որի մեջ կարող էին մտնել նաեւ Սեյրան Օհանյանի շուրջ միավորվող ուժերը, անգամ Նիկոլ Փաշինյանն ու եռյակ կազմած «Ելքը», սակայն, ըստ ամենայնի, «դաշինքներից կազմված դաշինք» չի ձեւավորվելու։ Իրեն հաճախ այցելող Սեյրան Օհանյանին Ծառուկյանը հասկացրել է, որ նեղացած է նրանց պահվածքից՝ չէ՞ որ նրանք իրենց դաշինքի մասին հայտարարեցին նույն օրը, Ծառուկյանի հայտարարությունից մի քանի ժամ անց։ Ճիշտ կլիներ, որ սպասեիք, բանակցեիք, նոր հայտարարեիք՝ մոտավորապես ասել է Ծառուկյանը։ Իսկ երբ խոսք է գնացել համագործակցության ձեւի եւ ցուցակների կազմման մասին, Ծառուկյանը զայրացել է․ «Իմ ժողովրդին ի՞նձ եք ծախում»։ Ասել է նա, նկատի ունենալով Օսկանյանին, Էլինար Վարդանյանին, Վահե Հովհաննիսյանին, ովքեր ԲՀԿ-ից են պատգամավոր դարձել։ Նա նաեւ հասկացրել է, որ մի քանի անդամ ունեցող Դեմոկրատների Արամը, վերլուծաբաններ Թեւանյանն ու Բոզոյանը չեն կարող «ոտք գցել» Ստեփան Դեմիրճյանի, Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի հետ, ովքեր այս օրերին բանակցում են Ծառուկյանի դաշինք մտնելու շուրջ»։   Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am