Կարեն Կարապետյան vs Գագիկ Ծառուկյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչի վրա է կառուցված նրանց վարկանիշը Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում թերևս նաև այն հանգամանքով, որ քաղաքական դաշտում ընդգծված լիդերներ չկան: Բայցևայնպես կան առնվազն երկու գործիչներ, ովքեր հասարակության շրջանում ունեն որոշակի դրական վարկանիշ: Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, այդ գործիչներն են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե նրանց վարկանիշն ինչի վրա է կառուցված, և որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը, կփորձենք պարզել ստորև: Կարեն Կարապետյան Վարչապետի` որպես համեմատաբար նոր գործչի կերպարը որոշակի հույսեր է ներշնչում: Նրա նկատմամբ վստահության պաշար կա հասարակության հատկապես այն հատվածի մոտ, որի կրթական ցենզը միջինից բարձր է և որը երկրի ապագան կապում է ինտելեկտի, տեխնոլոգիական զարգացման հետ: Վարչապետի վարկանիշը բավականին բարձր է նաև բիզնես դասի շրջանում: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն զգում են, որ վարչապետն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով»,– կարծում է քաղտեխնոլոգը: Բացի այդ, Կ. Կարապետյանը փորձում է ձևավորել նոր մտածողություն: Տարիներ շարունակ շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա առաջնորդվել ենք բարեգործություն, նվիրատվություն ստացողի հոգեբանությամբ` մի տեղից մի բան ստանանք ապրենք, այս, այն երկիրը մի բան տա, յոլա գնանք: Այսօր վարչապետն առաջարկում է ընթանալ ոչ թե բարեգործություն ակնկալելու, այլ ինքնուրույն ստեղծելու, կառուցելու ճանապարհով: Այս առումով վարչապետ դառնալուց հետո նա երկու հիմնական գործառույթ է կատարում`սանիտարական` մաքրում է դաշտը թե՛ կադրային, թե՛ ուռճացված համակարգից ազատվելու առումով, երկրորդ` կատարում է մոտիվատորի դեր. պետք է ներդրումներ բերել, պետք է բիզնես ծրագրեր ներկայացնել և այլն: Բացի այս, նրա անվան հետ են կապվում որոշակի ռեֆորմներ: Ընդ որում, իշխանական վերին օղակներից օդիոզ դեմքերի դուրսմղումը նույնպես պայմանավորվում են նրանով: Այս ամենն, անշուշտ, դրական է ազդում նրա վարկանիշի վրա: Այնուհանդերձ, վարչապետի կերպարն անխոցելի չէ: Ըստ քաղտեխնոլոգի` նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել հանրապետականացումը, ինչը թերևս եղել է պարտադրված քայլ: Մյուս բացասական գործոնը: Քանի որ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բավականին ծանր է, մարդիկ օր առաջ արդյունքներ են ակնկալում: Եթե առաջիկա 1–2 ամսում երևացող արդյունքներ չլինեն, իսկ դա հիմնականում վերաբերում է ներդրումներին, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի նրա վարկանիշի վրա: Գագիկ Ծառուկյան Լինելով մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի կարգախոսները միշտ եղել են սոցիալական, նույնիսկ սոցիալիստական: «Եթե Հայաստանում լիներ նորմալ կոմունիստական կուսակցություն, կասեի, որ Ծառուկյանն այդ կուսակցության ընտրազանգվածին է դեպի իրեն գրավում»,– նշում է Վ. Հակոբյանը: Սակայն Ծառուկյանն ընտրել է ճիշտ մարտավարություն: Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրությունն անգամ փաստում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է, բնական է, որ գոյություն ունի բողոքական մի զանգված, որը դեմ է իշխանություններին, ընդ որում, այնպիսի իշխանությունների, որը տասնամյակներ շարունակ միայն հիասթափեցրել է: Աղքատ երկրում դասական առումով ընտրություններ անցկացնելը, այսինքն` գաղափարների, ծրագրերի շուրջ պայքարելը, ինչ–որ առումով դատապարտված է: Սոցիալապես անապահով, նույնիսկ կարելի է ասել լյումպենացված զանգվածի մոտ գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որը շատ դեպքերում իռացիոնալ է: Եվ նրանք գնում են այն ուժի հետևից, որը կարող է տապալել այդ իշխանություններին: Ուշագրավ է, որ սոցիալապես անապահով խավին Ծառուկյանի գործունեության մեջ առավել հետաքրքրում են նրա բարեգործությունները: «Բոլորը ենթագիտակցաբար հույս ունեն, որ կարող են ճիշտ ժամին հայտնվել ճիշտ տեղում, ստանալ բարեգործության իրենց մասնաբաժինը»,– համարում է քաղտեխնոլոգը: Իսկ քանի որ Հայաստանում, ցավոք, այս խավը միայն շատանում է, ուստի ընտրազանգվածի պակաս Ծառուկյանը չի ունենա: Բայցևայնպես, որոշ հանգամանքներ կարող են բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա: Առաջին` նա նոր գործիչ չէ և ունի քաղաքական որոշակի բացասական հետագիծ: Իր քաղաքական էվոլյուցիայի ճանապարհին նա իշխանության երկրորդ բևեռից վերածվեց իշխանափոխություն պահանջող գործչի, ինչ–որ առումով հեղափոխական տրիբունի: Այս լոզունգների շնորհիվ նա կարողացավ իր շուրջ համախմբել բավականին ստվար ընտրազանգված: Քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նա պարզաբանեց, որ 2015–ի փետրվարին հեռացել էր արյունահեղությունից խուսափելու համար: Սա ակնհայտ ակնարկ է առ այն, որ այսուհետ հեղափոխական տրամադրություններ չի ունենալու: Այս հանգամանքը կարող է ինչ–որ չափով հիասթափեցնել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին: Մյուս բացասական հանգամանքն այն է, որ նրա վերադարձը կապվում է իշխանության հետ: «Բայց ես համարում եմ, որ խաղի կանոններ են համաձայնեցվել»,– նշում է Վ. Հակոբյանը: Թե այս երկու գործիչներն ինչպես կընկալվեն և կընդունվեն հասարակության կողմից, ցույց կտան, թերևս, ընտրության արդյունքները:   Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am