«Չզիջեն, ոնց որ թշնամի ենք իրենց»․ Քրիստ Մարուքյանը՝ Կառավարությանը

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե կառավարությունը մտահոգ է քաղաքի ճակատագրով, ապա պետք է լուծարի ավագանին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները՝ Լուսավոր Հայաստանը, Հայկական վերածնունդը եւ Բարգավաճ Հայաստանը, ավագանին լուծարելու պահանջով դիմել են կառավարությանը։ Գործադիրը, սակայն, դեռ պատասխան չի հղել։ Մեր դիտարկմանը, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում է, թե ընդդիմության պահանջը հիմնավոր չէ, քանի որ հոկտեմբերի 10-ին կայացել է ավագանու նիստ, Քրիստ Մարուքյանը զարմացավ, թե ինչպես կարելի է այդ օրը համարել հերթական նիստ։ Ընդգծենք, որ ընդդիմությունը դիմել է գործադիրին այն հիմանավորմամբ, որ երեք ամիս ավագանին նիստ չի գումարել, ինչը նշանակում է, որ այն պետք է լուծարվի՝ համաձայն գործող օրենքի։ Մարուքյանի կարծիքով, եթե վարչապետին հետաքրքրում է Վանաձոր քաղաքի ճակատագիրը, ապա վերջինս պետք է հարցին լուծում տա, քանի որ ավագանին «անգործունակ է»։ Մեր ճշտող հարցին՝ խորհրդարանական ընտրությունների շեմին իշխանությունը կզիջի՞ հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքը, Քրիստ Մարուքյանն ասաց․ «Չզիջեն, ոնց որ թշնամի ենք իրենց․․․Չեն զիջում թող ճիշտ կառավարում իրականացնեն»։ Տեղեկացնենք, որ կառավարությունը դիմումին պետք է պատասխանի 15-օրյա ժամկետում, այն լրանում է հունվարի 26-ին։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am