Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումից հետո Հ1-ը փակել է «Մարտիկ» հաղորդաշարը

Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող և ամանորյա տոներին՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումով համացանցի հիթը դարձած «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է/նշենք, որ Asekose.am-ը, հրապարակելուց առաջ գրավում հարցում է արել Արման Վարդանյանին, թե արդյոք այս գրառումը՝ «Մարտիկ» հաղորդաշարիվերջին թողարկման ժամանակ Վարդան Պետրոսյանի հատվածի նման բեմականացու՞մ չէ և ստանալով հավաստիացում, նոր է հրապարակել այն/. «Մարտիկ հաղորդաշարը փակվել է: Մարտիկ հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ , որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է . «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու Մարտիկը»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին , թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, հարցին Ջաղինյանը պատասխանել է ՝ պատճառաբանություն չկա: Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչու Մարտիկը եթերում չէ, պատասխանեցին «ա/մենք Մարտիկի հետ պայմանագիր չունենք , բ/ես չունեմ հանձնարարական, որ պետք ա Մարտիկը լինի եթերում» :Իմ հավելմանը՝ այսինքն տնօրինությունն է որոշ՞ել, որ Մարտիկը պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու հա, կարելի էդպես մեկնաբանել…հա՛»: Մարտիկը հանարային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, և Մարտիկի փակելը չի կարող է լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումը ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, և չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի , առանց կողմերի և հանրության կարծիքը հաշվի առնելու՝ կամայական որոշում կայացնել: Մարտիկի փակումը հասարակական քննարկման առարկա է: Ակնկալում ենք հանրության աջակցությունը այս կամայական որոշման դեմ: Մարտիկ հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին ՊՆ նախարար ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվա՝ Ազգ –բանակ գաղափարի կարևորագույն քարոզամիջոց է: Հաղորդումը ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների և նրանց ընտանիքների միջև՝ պարգևելով անմոռանալի ուրախ պահեր: Ստեղծագործական խումբը բանակաշինության գործում զգալի ավանդ է ներդրել, որը գնահատվել է պետական բարձր պարգևներով և գերատեսչական մեդալներով: Ստեղծագործական կազմում են երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ, որնցից շատերը վերջերս պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով նախարարի կողմից՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար: 2017 թվականի տոնական թողարկումներից սկսած՝ Հանրային Հեռուստատեսության ծրագրային ցանցում Մարտիկ հաղորդաշարը վերածվել էր անտեսանելի ուրվականի: Այսինքն եթեր էր հեռարձկվում, բայց ծրագրում չկար: 2017 թվականի երեք թողարկումները առանց նախազգուշացման հեռարձակվեցին՝ ժամային խախտումներով և առանց կրկնությունների:Կարելի է ասել ցուցադրությունները եղան գաղտնի: Հիմա պետք է հասկանալ, ինչպես է ստացվում, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից՝ Մարտիկ հաղորդաշարը ՀՀ Հանրայաին հեռուստատեսության 60 –րդ և ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդաձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգևատրվում է պատվոգրով, իսկ պարոն Ջաղինյանը «շատ է ցավում», թե ինչն է կամ որ մասն է ցավում, կարելի է իմանալ հաղորդման փակվելու պատճառը հասկանալուց հետո. Զորակցում ենք : Մարտիկի հանդեպ Հանրային հեռուստատեսության դիվերսիոն գործողությունների մասին դեռ լռում եմ… բայց հարկ եղած դեպքում կբացեմ շատ փակագծեր …լայն կբացեմ… Հարց . Փակելով Մարտիկ հաղորդումը ու՞մ դեմ է դուրս գալիս Ռ.Ջաղինյանը, բանակի՞, զինվորի՞, զինվորի ընտանիքի՞, մշակույթի գործիչների՞, հանրությա՞ն, թե… Հիշեցնեմ, Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալված վեջին աղմկահարույց քննարկումից հետո ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը այցելեց Հ1 և հատկապես պարոն Ջաղինյանի հետ զրույցում տվեց ցուցում. մեջբերում եմ «Մինչև հաղորդում, պետք է տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրքրում, իրենց հետ խորհրդակցելը կարծում եմ օգտակար կլինի: Փոխադարձ կապ պետք է լինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա »: P.S. Ամեն անգամ, երբ Մարտիկը անակնալ թակում է որևէ դուռ, և արձակուրդ բերում զինվորի, վերջում գրեթե բոլոր ծնողները ասում են նույն բանը ՙ«Ես գիտեի , ես հավատում էի, որ մի օր էլ մեր դուռը կծեծեք»: Սիրելի՛ զինվորների ծնողներ, կարող եք այլևս մեզ չսպասել: Տոնական հաղորդումները նկարահանելու ժամանակ լրագրող- մեկնաբան Վարուժան Օլքինյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90- ականներին՝ «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չեն»: Փաստորեն, հիմա ինչպես ապացուցեց ՀՀԽ նախագահ Ռ. Ջաղինյանը, լավ էլ 90-ականներն են, ավելին՝ Նորքում ցուրտ է: Հաղորդման ռեժիսոր՝ Արման Վարդանյան»

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am