Եկեղեցին ու հանրապետականների նկատմամբ սերը

Իշխանությունը ոլորտ չի թողել, որ իր ավանդական խարդախությամբ ներս չխուժի ու ի օգուտ իրեն չաշխատեցնի: Այսօր իշխանությանը հլու-հնազանդ ծառայող օղակ են դարձել Աստծո և մարդու միջնորդ հանդիասացող անձինք,եկեղեցականները: Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում ու իր սուրբ պարտքն է համարում միջամտել այդ գործերին: Իհարկե, հատուկենտ անհատներ վերջին տարիներին միշտ են աչքի ընկել իշխանասիրությամբ ու իրենց ցոփ ու շվայտ կյանքով էլ չեն զիջել քաղաքական էլիտայի վարած կենսակերպից, շատերից անգամ առաջ են անցել: Եկեղեցականների այս խավի կարկառուններից է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն է, վերջինիս եւ Սերժ Սարգսյանի ընկերությունը հայտնի է վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ Սարգսյանը պատրաստվում էր նախագահ դառնալ: Կճոյանը ջերմ եւ գրեթե քաղաքական ելույթներ էր ունենում ՀՀԿ համագումարում: Հետո նախընտրական ակցիաներին էր ներկա լինում, ավելի ուշ՝ նաեւ ՀՀԿ համագումարներին էր մասնակցում, օրհնում: Իշխանասիրությունը եկեղեցում հիմա կարծես մասսայական բնույթ է կրում: Բոլորովին վերջերս Գուգարաց թեմի առաջնորդը Սուրբ ծննդի արարողության աղոթքի ժամանակ ստանձնեց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպանի գործը: Նա կոչ արեց ընդդիմադիր ավագանիներին մասնակցել ավագանու նիստերին, Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթեց, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը: Սրբազանն իր խոսքում հատուկ ընդգծեց՝ ավագանու անդամներից ժողովուրդը ծառայություն է ակնկալում. «Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ՝ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ, ինչու չէ, նաև սրբազան ծառայություն է ուզում: Եվ ուրիշ ոչինչ ժողովուրդը չի պահանջում ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել էր հոգևորականը: Իսկ հետո մտավ նրանց հետ քաղաքական ռազբորկաների մեջ, հանդես եկավ հոգեւորականին ոչ հարիր բառապաշարով: Եւ ահա, երկու օր առաջ էլ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է քաղաքական գործընթացների մասին դատողություններ արել ու ընդգծել է ընդդիմադիրների անկարողությունը .«Հայաստանում ընդդիմությունն այնքան մասնատված է, որ դրանք փոքրիկ բեկորներ են, դրանց միավորումը էական ոչինչ չի տալու»,- hraparak.am-ի հետ զրույցում ասել էր Աջապահյանը: Անդրադառնալով այն հարցին, որ Ծառուկյանի վերադարձը գուցե թե ինչ-որ բան փոխի, քանի որ ժողովրդի մի հատվածը ոգևորված է, Միքայել եպիսկոպոսն ասել է. «Որոշել է վերադառնալ, թող վերադառնա: Իսկ ժողովուրդը, ո՞վ է ոգևորված, դա ընդամենը մի մասսա է: Ժամանակին էլ հույսեր կապեցին նրա հետ, հետո հուսախաբ եղան: Հիմա էլ ՝ ընտրությունը ժողովրդինն է, եթե նորից են ուզում հույսեր կապել և…, մի խոսքով, ընտրությունը ցույց կտա»: Մի՞թե իշխանությանն այն աստիճանի է հասել, որ քաղաքական կեղտոտ քարոզչությանը ներգրավվել է եկեղեցուն ու նրա հետեւորդներին: Եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է եւ քաղաքականությանը չի խառնվում, այդ մասին երբեմն-երբեմն հիշեցնում են հենց իրենք հոգեւորականները, երբ նրանց ականջներին ոչ հաճելի հարց է հնչում: Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ, ուրեմն եկեղեցին թող հայտարարի, որ ինքը պետականության եւ ազգային զարգացման ապագան տեսնում է Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի հուսալի ձեռքերում: Իհարկե, կլինեն հակադարձողներ, թե դժվար է դեմ գնալ քրեաօլիգարխիկ իշխանություններին: Բայց չէ որ եկեղեցին ազգային կառույց է ու պարտավոր է ազգային կյանքի բոլոր ասպեկտներում պատասխանատվություն ստանձնել: Անի Սահակյան  

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am