«Եթե որևէ մեկը ունի գործող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություններ, լուծումը հասկանալի է, բայց կասկածահարույց է, երբ իշխանության մեջ լինելուց հետո կարճ ժամանակահատվածում դառնում են նույն իշխանությանը քննադատողը: Սակայն դրա գնահատողը ես չեմ, այլ՝ հանրությունն է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:
Քաղաքական ուժի մոտիվացիան պետք է պայմանավորված լինի ոչ թե իշխանության դեմ պայքար ծավալելով, այլ՝ հանրության մատից փուշ հանելով. Խոսրով Հարությունյանը հանրության մատից փուշ հանող, արատների դեմ պայքարող ուժ է համարում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
Հարցին, թե այս տարիները բավարա՞ր չէին, որ այդ արատները վերացնեին, նա ասաց, որ որոշ հարցերում հաջողվել է, և ՀՀԿ-ն ապացուցել է, որ արտաքին տնտեսական բարենպաստ պայմաններում ունակ է երկնիշ աճ ապահովել. 2004 թվականին արտագաղթը փոխվել է ներգաղթով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուրջ ցնցումներից հաջողվել է զերծ պահել երկիրը, զարգացել են քաղաքացիական նախաձեռնությունները:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը