Ահազանգ՝ Շարմազանովի, Աշոտյանի եւ այլոց ընդդիմադիր դառնալու մասին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին ահազանգը Հայաստանի քաղաքական տրագիկոմեդիայի շեդեւեվրներից է: Թվում էր ու նորմալ երկրում պետք է լիներ այդպես, որ ապրիլյան պատերազմից հետո այդ մարդը պետք է բոլորովին այլ տեղում լիներ՝ զուրկ անգամ ընտրելու, ուր մնաց՝ առաջադրվելու իրավունքից, բայց նա հավակնում է դառնալ ընդդիմության առաջնորդը ու ահազանգում է «ՀՀ-ում ազգային անվտանգության վտանգավոր ցուցանիշը հատած աղքատության մակարդակի» մասին։ Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան պատին օրերս արված հերթական գրառումով դարձել է զվարճանքի թեմա: Նա տեսաուղերձով է հանդես եկել, որով գնահատում է ներկայիս իրավիճակը՝ բացասական գնահատականով, փորձում որոշակի բացատրություն տալ այդ վիճակի հանդեպ իր ներկայիս վերաբերմունքի եւ իշխանական գործունեության ժամանակաշրջանի կապակցությամբ:Ի տարբերություն նախորդ գրառումների, պաշտպանության նախկիննախարարը բավական սրում է հռետորաբանությունը թերեւս նախընտրական քարոզարշավի մոտենալուն զուգահեռ նա էլ ավելի կսրի հռետորաբանությունը ու չի բացառվում Ազատության հրապարակի հարթակ բարձրանա: Սակայն մի բան է հայտարարելը, մեկ այլ բան դրան հավատալը: Անշուշտ Օհանյանի գրառման բովանդակությունը լիովին համարժեք է Հայաստանում ստեղծված վիճակին, կառավարման անարդյունավետությանը, Հայաստանի ներքին տնտեսական, քաղաքական, արտաքին մարտահրավերներին, բանակի դերին, խնդիրներին եւ այլն: Բայց անհամարժեքության խնդիր է առաջ գալիս, քանզի այդ  մասին հնչում է Սեյրան Օհանյանի շուրթերից: <<Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը>>,- թեպետ փորձ է անում արդարանալ Սեյրան Օհանյանը, բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը,որ իրավասության բացակայության ու անվտանգությանը սպառնացող վտանգները գնահատող պաշտոնյան առնվազն պետք էր հրաժարական տալ: Պետք էր այդ հրաժարականը որպես իրական ահազանգ այն ամենի, որն այսօր է հնչում պաշտոնաթող նախարարի շուրթերից.<<Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով>>. այս ամենը հասկանում ու գնահատում է մի մարդ, որը կիպկպել է իր աթոռին ու երբեւէ որեւէ անգամ չի էլ ակնարկել այս մասին: Հիմա ասես Լուսնից է իջել ու նոր է տեսնում, թե ինչ է կատարվում երկիր մոլորակում, մասնավորաբար, Հայաստանում: Այսպես թե շարունակվի, եւ ուրեմն պետք սպասել, որ իշխանություններին քննադատելու , երկրի ծանրագույն վիճակի մասին խոսելու համար հարթակ բարձրացող Շարմազանովներին ու Աշոտյաններին, եւ ինչու չէ, նաեւ Սերժ Սարգսյանին, ով կարող է , ասենք, բողոքել, որ իշխանության բազմաշերտությունը թույլ չի տալիս, որ ինքը լավ աշխատի, ամեն մի շերտն իր շահերի հետեւից է գնում, արդյունքում, երկիրը մնում է այս վիճակում: Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am