Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին։ Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը շաբաթ օրը կայքերից մեկին տված մեկնաբանությունում հաստատել է ինքը՝ Աբրահամյանը։ Նա ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ. «Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներից մեկը գործնական խնդիրներ ուներ, եւ ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»,- ասել է Աբրահամյանը։ Ճշտող հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվել են, թե՝ ոչ, Աբրահամյանը արձագանքել է. «Ոչ, ներեցեք, ավելի չեմ կարող պատասխանել»։ Աբրահամյանի Մոսկվա կատարած անակնկալ այցի, Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրած կայքը երեկ հերթական ուշագրավ լուրն է հրապարակել։ Ըստ այդմ, արտերկիր կատարած այցերից մեկի ժամանակ «խաչվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները, նրանք հանդիպել են ինքնաթիռում եւ մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել»։ Տողատակում խոսքը կարծես թե Մոսկվայի այցի մասին է։ Հովիկ Աբրահամյանի հունվարի 19-ի այցը եւ Մեդվեդեւի հետ հանդիպումը, թերեւս, պետք է դիտարկել 2015-ի իրադարձությունների շարունակության համատեքստում։ Փորձագետները Աբրահամյանի այցի առիթով հիշեցնում են, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության», ինչպես նաեւ՝ Սահմանադրական հանրաքվեն խոչընդոտելու փորձերի տապալումից հետո։ Արդյունքում՝ Աբրահամյանն ըստ էության դուրս մղվեց քաղաքական գործընթացներից։ Հիմա, ըստ այդ վերլուծությունների, իրավիճակ է փոխվել. Գագիկ Ծառուկյանն է վերադարձել, եւ դրանով պայմանավորված՝ Մոսկվայի մարդը համարվող Կարեն Կարապետյանի ծրագրերում խառնաշփոթ է առաջացել: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am