«Հնդկական կինոն Հայաստանում ավանդաբար մեծ հանդիսասրահ է հավաքել, եւ եթե հիմա էլ է այդպես, ուրեմն հանդիսատեսը բնավ չի աճել»

«Թեեւ ես արդեն վաղուց հայկական հեռուստատեսություն չեմ դիտում, պետք է նշեմ, որ հնդկական կինոն Հայաստանում ավանդաբար մեծ հանդիսասրահ է հավաքել, եւ եթե հիմա էլ է այդպես, ուրեմն հանդիսատեսը բնավ չի աճել»,- ասում է Զավեն Բոյաջյանը։ Նա նշում է, որ, իհարկե, լուրջ հնդկական կինո էլ կա, բայց զանգվածային սպառման հնդկական կինոն ծայրահեղորեն պարզունակ է, մանկամիտ, հեքիաթային, օգտագործում է մելոդրամի ամենաշահարկված սխեմաներն ու խաղաքայլերը։ Նշածս կարգի հնդկական կինոն դրամատուրգիայի առումով միշտ ձգձգված է, ծամծմված, ասես նախատեսված է մտավոր շատ համեստ կարողությունների տեր կամ անընկալունակ հանդիսատեսի համար եւ պատրաստ է զոհաբերել դրամատուրգիական կուռ կառուցվածքը, տեմպը, ռիթմը՝ հանուն առավելագույնս հասկանալի լինելու։ Բնականաբար, տեսարանները երկարուձիգ են դարձնում նաեւ սյուժեն առատորեն համեմող երգն ու պարը։ Այսօր հայկական որոշ հեռուստաալիքների հեռարձակած հնդկական սերիալները դիտելիս առաջին բանը, որ աչք է ծակում, դերասանական անբնական խաղն է։ Այս մասին Զավեն Բոյաջյանն ասում է. «Հնդկական կինոյի համար բնականությունը կամ ճշմարտացիությունը չափանիշ չեն. հեքիաթը հոգ չի տանում հավաստիության համար։ Այդ ֆիլմերը, իհարկե, արտացոլում են ոչ թե դասական հնդկական մշակույթը, որի հետ քիչ առնչություն ունեն, այլ դրանք զանգվածային կինոմշակույթի վառ դրսեւորումներ են, որոնք արդեն տասնամյակների ընթացքում ստեղծել են սեփական առասպելաբանությունը, ոճը, կլիշեները, խաղի կանոնները։ Այս կարգի հնդկական կինոն միշտ հաջողություն է վայելել թույլ զարգացած ասիական երկրներում»։ Ըստ Բոյաջյանի՝ հայ հեռուստադիտողը, ինչպես ցանկացած հեռուստադիտող աշխարհի որեւէ երկրում, բազմաշերտ է։ Հեռուստադիտողների մեջ կա պարզունակ պահանջմունքներ ունեցող բավական մեծ զանգված, որը մատչելի, ընկալման համար մեծ ճիգեր չպահանջող հանդիսանքի կարիք ունի, եւ որքան այդ հանդիսանքը վառվռուն է, անրջային, էկզոտիկ, այսինքն՝ իրականությունից հեռու, այնքան քաղցր պատրանքներ է ներշնչում, այսինքն՝ ըստ էության, այս պահանջն իրականությունից փախուստ տալու, էսկեյպիզմի ձեւ է։ Ամեն դեպքում, հարուստ հոգեւոր աշխարհ, էսթետիզմի զարգացած զգացում եւ մեծ արվեստի հետ շփվելու ձգտում ունեցող հանդիսատեսին կամ հեռուստադիտողին հնդկական կինոն չի կարող բավարարել, ինչպես մեծահասակն այլեւս չի կարող գոհանալ հեքիաթի աշխարհով։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am