Կբարելավվե՞ն արդյոք թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք

Ամերիկայի Ձայն Թուրքական իշխանամետ մամուլը սովորաբար քննադատաբար է մոտենում Միացյալ Նահանգներին, սակայն ողջունել է Դոնալդ Թրամփի նախագահ դառնալու հանգամանքը: Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում: Թուրք քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզն ասում է, որհակառակ (կամ ի հակադրություն) Օբամայի նախագահության տարիներին, Թրամփի վարչակազմի օրոք կա հույս, որ հարաբերությունները կվերականգնվեն: «Թրամփն ավելի պատասխանատու կմոտենա Էրդողանի կառավարությանը, քան շատերը պատկերացնում են: Կարծում եմ՝ Անկարան հենց դա է ակնկալում: Նրանք ունեն ընդհանուր թշնամիներ: Կարծում եմ նրանք կկենտրոնանան հենց այդ հարցերի վրա: Ուստի, այո, իշխանություններն ավելի շատ ակնկալիքներ ունեն Թրամփի վարչակազմից, քան ունեցել են Օբամայից»,- ասում է մեկնաբանը: Վարչապետ Բինալի Յիլդիրիմն անցած շաբաթ նշել էր, թե ինչ պետք է անի Թրամփի վարչակազմը հարաբերությունները բարելավելու համար: Ցանկում էր նաև ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտաքսման արագացման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսին տապալված հեղաշրջման կազմակերպման մեջ: Յիլդիրիմը պահանջում է նաև, որ Վաշինգտոնը դադարեցնի օժանդակությունը Սիրիայում քրդականԺողովրդավարական միջություն կուսակցությունը, որը պայքարում է ԴԱԵՇ-ի դեմ՝ նրա ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքան գրավելու համար: Անկարան Սիրիայում քրդական այս կուսակցությանը մեղադրում է՝ Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապ ունենալու մեջ: Global Source Partners ընկերության խորհրդատու Աթիլա Եսիլադան զգուշացրել է, որ Անկարան ամենայն հավանականությամբ հիասթափված է անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի մեկնաբանություններից թեկնածության հաստատման լսումների ընթացքում: «Գյուլենի արտաքսումն իրավական խնդիր է, որի վրա Թրամփն ունի քիչ ազդեցություն, իսկ Ժողովրդավարական միջություն կուսակցությունը հաջողություններ է գրանցում Ռաքքան գրավելու ուղղությամբ: Չեմ կարծում, որ Թրամփն անմիջապես կդադարեցնի այս հարաբերությունները: Ռեքս Թիլերսոնը ևս պաշտպանում է քրդերին՝ որպես վստահելի դաշնակիցներ, ու ասել է, որ ԱՄՆ-ը պայքարելու է Մահմեդական եղբայրության դեմ, որը Էրդողանի դաշնակիցն է» Սյունակագիրն ասում է, որ անհրաժեշտ է նվազեցնել սպասումները, սակայն դեռևս կան հիմքեր լավատես լինելու հարաբերությունների բարելավման առումով: «Թվում էր Օբաման կլուծեր բոլոր խնդիրները, սակայն դա տեղի չունեցավ: Սա մի էնդեմիկ իրավիճակ է և ամեն դեպքում լինելու են հիասթափություններ, սակայն Թրամփի օրոք կնկատվի հայտարարությունների մեղմացում, և սա են ակնկալում մարդիկ հրաշքի փոխարեն» Փորձագետների կարծիքով սակայն, հարաբերությունները կարող են լարվել, եթե Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ: Հորդանան գետի արեւմտյան ափում ափում եւ Երուսաղեմում հրեական նոր բնակավայրերի կառուցման հարցում Թրամփի աջակցությունը եւվ կարող է մտահոգել Անկարային: Նախագահ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Թրամփի խոսքերը Մերձավոր Արևելքի վերաբերյալ մտահոգիչ են:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am