Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Պոպուլիզմն «ուտվում Է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են և չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը։ Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված Է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ, ուղեղի ծալքերի սակավությամբ։ Իսկ դատարկ գլխով մարդկանց պակաս չկա ոչ մի երկրում, և այդպիսիները հեշտությամբ կուլ են տալիս պոպուլիստների խայծը՝ «ով ժողովուրդ, դու տառապում ես, և ես եկել եմ քեզ այդ տառապանքներից ազատելու»։ Իրականում՝ եթե որևԷ մեկը որևէ պատճառով տառապում է, ապա՝ միայն իր խելքից։
Պոպուլիզմը կարող է լինել ոչ միայն սոցիալական, այլև ազգայնական, ռասիստական՝ «էս թմրամոլ մեքսիկները եկել-լցվել են մեր երկիր», սեքսիստական՝ «էս կանայք միայն մի բանի են պետք» և այլն։ Հիմա մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում, մոտավորապես նույն վիճակն է Բրիտանիայում, Լեհաստանում (որտեղ ղեկավարությունը սարսափելի չի սիրում ռուսներին, բայց կիրառում է պուտինյան քարոզչական բանաձևերը), Ավստրիայում, Հունգարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում։
Դրա «հակաթույնը» մտավոր վերնախավ ունենալն է, որը կասի «մարդիկ, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»։ Միայն թե պետք է չվախենալ դա ասել»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը